Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովը պատասխանել է պետական դավաճանության մասին մեղադրանքներին
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ուկրաինական կողմը իրեն պետական դավաճանության մեջ կասկածվելու մասին չի տեղեկացրել, և այդ մասին նա իմացել է լրատվամիջոցներից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես այդ կասկածը չեմ տեսել, ոչ մի բան չեմ տեսել: Չնայած լրատվամիջոցներն ասում են, որ նրանք հանձնել են: Հետևաբար, ես կարող եմ դատել միայն նրանով, ինչ տպվում է լրատվամիջոցներում», -ասել է Ազարովը:
Նա նաև հայտարարել է, որ այս գործով ինքը ցուցմունք չի տա:
«Ոչ մի հարցաքննության չեմ պատրաստվում, ոչ մի տեղ չեմ գնա: Զարմանում եմ ՝ ո՞ւմ ցուցմունք տամ: Նրա՞նց , որոնք միտումնավոր կեղծում են պետական դավաճանության մեղադրանքը: Ո՞ւմ ցուցմունք տամ: Կան փաստաբաններ, նրանք կզբաղվեն: Ես ընդհանրապես չեմ պատրաստվում նվաստանալ այդ աստիճան: Այդ պատժամիջոցները բացարձակապես անհիմն են, դրանք հակասահմանադրական են և ապօրինի»,-ասել է Ազարովը:
Նա նաև հերքել է այն պնդումները, թե Մեդվեդևը 2010 թվականին պարտադրել է իրեն ստորագրել «Խարկովի համաձայնագրերը»:
«Դե, սա կատարյալ սուտ է: Քանի որ այս կառավարությունը գերազանցել է Պորոշենկոյին իր անհեթեթության աստիճանով, հասարակությանը բացարձակապես ոչ հավաստի տեղեկատվություն հաղորդելու աստիճանով: Ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի պարտադրել ... Ոչ Մեդվեդևն է պարտադրել ինձ ինչ-որ բան, ոչ էլ ես նրան»,-ասել է Ուկրաինայի նախկին վարչապետը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին կասկածում է պետական դավաճանության համար՝ «Խարկովի պայմանագրերը» ստորագրելու պատճառով:
2010-ի ապրիլին Ռուսաստանը և Ուկրաինան Խարկովում համաձայնագիր են ստորագրել, որով 2017 թվականից հետո Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մնալը 25 տարով երկարաձգվել է`կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը հետագայում 5 տարի ժամկետով երկարացնելու հնարավորությամբ: