ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությունը Մոսկվայի՝ Բրյուսելի հետ երկխոսությունից հրաժարվելու մասին սուտ է:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, գրում է vedomosti.ru-ն:
«Պարոն Ստոլտենբերգի բոլոր հայտարարությունները, թե Ռուսաստանը հրաժարվում է երկխոսությունից, չեն համապատասխանում իրականությանը, դա սուտ է»,- ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Մոսկվան դաշինքին առաջարկել է առարկայական խոսակցություն ունենալ ռազմական փորձագետների ներգրավմամբ, ինչպես նաև չմտնել «քաղաքականացված PR պատմության մեջ, որով այդքան հայտնի են ՌԴ արևմտյան գործընկերները»:
«Այս բոլոր առաջարկները պարոն Ստոլտենբերգի սեղանին են: Կարող եք գտնել թղթերը, և ընդհանուր առմամբ, դադարեցնել ապատեղեկատվություն տարածել այն մասին, որ Ռուսաստանն իբր հրաժարվում է երկխոսությունից»,- ամփոփել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ափսոսում է, որ 2019-ի ամառվանից Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ոչ մի հանդիպում չի անցկացվել, քանի որ Մոսկվան, ենթադրաբար, չի մերժել է նիստին մասնակցելու հրավերը:
««Սառը պատերազմի» ավարտից հետո մենք աստիճանաբար զարգացրել ենք առավել սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ես ներկա եմ եղել ՆԱՏՕ-ի բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, որտեղ ներկա են եղել նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հենց Ռուսաստանն է դադարել հավատալ համագործակցության և փոխադարձ վստահության գաղափարին»,- հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ֆլորիդայի համալսարանում «ՆԱՏՕ-ի ապագան» խորագրով միջոցառման ժամանակ:
Йошкар-Ола готовит будущих чемпионов по фитнес-аэробике РФ
Языковые модели на основе искусственного интеллекта, повышение производительности сотрудников и экономия ресурсов: BIA Technologies обозначила основные тренды цифровой трансформации
В экзаменационном центре МГППУ состоялись мероприятия по независимой оценке квалификации
Выставка «Интерткань» представляет участников раздела «Пряжа и нити»
Совладелец «ТЕХНОНИКОЛЬ» Игорь Рыбаков запустил на Дальнем Востоке бизнес-клуб «Эквиум»
Языковые модели на основе искусственного интеллекта, повышение производительности сотрудников и экономия ресурсов: BIA Technologies обозначила основные тренды цифровой трансформации
Мимо прошла... Я о грозе ?
Вернувшийся из районов СВО сводный отряд спецназа Росгвардии встретили в Москве