Ձվի գինը Զատկին ընդառաջ օր օրի թանկանում է մի քանի դրամով։ 50–60 դրամանոց հավկիթներն ամիսներ առաջ նախ դարձան 70-80 դրամ, այսօր էլ մեկ հավկիթի գինը խանութներում դարձել է 110–ից 120 դրամ։
«Նախորդ տարվա փետրվարի համեմատ 53 տոկոս ձվերի գնի աճ է նկատվել։ Սա էապես մտահոգիչ է։ Եվ պահանջարկը չէ, որ այստեղ մեծ դեր ունի։ Կարծում եմ՝ էլի գործ ունենք մենաշնորհացման ակտիվացման հետ և դա ակնհայտ է», – Tert.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Քաղաքացիները հավկիթի գնային փոփոխությունները նկատում են ամեն օր։ Երեկ գնել են այլ գնով, այսօր արդեն այլ գին է։ Սպառողները պնդում են՝ միայն հավկիթի գինը չէ, որ աճել է. առաջին անհրաժեշտության բոլոր մթերքները թանկացել են մի քանի անգամ։
«Անզեն աչքով արդեն նկատելի են դեֆիցիտային երևույթներ, որոնք պետական կառավարման ձախողման հետևանք են։ Պաշտոնյաներից լսում ենք հայտարարություններ, թե պետք չէ խուճապի մատնվել, բայց մարդիկ խուճապի չեն մատնվում, պարզապես ուզում են Զատիկին տանը մի քանի ներկած ձու ունենալ ու ընտանիքի անդամների հետ տոնել այդ օրը», – ասում է տնտեսագետը։
Թե ինչու է թանկացել ձուն ու ինչ պետք է անել այդ ուղղությամբ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հստակ որևէ բան չի ասում, դեռ քննարկում են ձվի շուկայում ստեղծված իրավիճակը, ուսումնասիրում բոլոր հնարավոր տարբերակները, խոշոր առևտրային ցանցերում իրականացնում ամենօրյա մշտադիտարկումներ։ Բայց մինչև ՏՄՊՊՀ–ն մշտադիտարկում է անում, խանութներում ձուն և առաջին անհրաժեշտության մյուս մթերքներն ավելի թանկ հաճույք են դառնում սպառողների համար։
Количество пользователей-инвесторов на платформе «Атомайз» превысило 72000
Театрально-кукольные вести из Бурятского театра "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Серебряные звездочки засветились в буддийском дацане в Иволге
Эксперт по семейному капиталу Светлана Петрова: «Мой путь предпринимателя был прямой, как стрела»
Театрально-кукольные вести из Бурятского театра "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Серебряные звездочки засветились в буддийском дацане в Иволге
Исполнитель хита “На Заре 2020” Сергей АРУТЮНОВ оживил ещё один хит из 20-го века и выпустил песню “Лететь” вместе с её создателями - группой Амега.
Летнее нижегородское утро.
Уральские студенты начнут изучать технологии транспортного моделирования с помощью цифровой платформы RITM³ компании SIMETRA
Представлен кооперативный геймплей Warhammer 40,000: Space Marine 2
Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х
Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court