Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2021

Օնիկ Գասպարյանը պետք է խոսի, մի կողմ քաշվելով ու իրադարձություններին դիտորդի կարգավիճակով հետևելով՝ շատ ավելի վտանգավոր ու իր տեսակին ոչ համահունչ տեղում և դերում կհայտնվի․ Տիգրան Աբրահամյան

0

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«ԱԽ քարտուղարը վերջին 10-15 օրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ հայտարարում է, որ գեներալ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը կայացած ԱԽ նիստին չի զգուշացրել, որ վիճակն այնպիսին է, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում այն պետք է կանգնեցնել։

Ճիշտ է՝ այդքան էլ հիմնավորված չէ նրա բացատրությունն այն մասին, թե ինչու է նոր սկսել արձագանքել Գասպարյանի ուղերձին, բայց ամեն դեպքում, ԱԽ քարտուղարը փորձում է հերքել։

Մյուս կողմից, ունենք իրավիճակ, երբ գեներալ Գասպարյանի հայտարարությունն իր ինտերվյուներից մեկով հաստատել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ավելին, նա տեղեկացրել է, որ նախքան ԱԽ նիստին ներկայացնելը, Շտաբի պետ Գասպարյանն այն համաձայնեցրել է իր հետ։

Գիտեմ, որ ստեղծված «կաշայում» սա ամենակարևոր խնդիրը չէ, իսկ հանրությանն արդեն էական էլ չէ, թե սրա արդյունքում ով և ում «ոտքի տակ կգցի», բայց կան որոշակի նյուանսներ, որ թեմայով զբաղվող մասնագիտական շրջանակների համար կարևոր է։

Չի բացառվում, որ այս ամենի տակ շատ ավելի մեծ «բազառ» կա և այս ամիսների ընթացքում կողմերը հանրությանը կոդավորված տեղեկատվություն են փոխանցել, իսկ դրա ներիշխանական «եռը» գոլորշին դուրս է բերում կաթսայից։

Օնիկ Գասպարյանի հետ շփումը մամուլի հետ մինչ այս պահն առանձնապես չի ստացվում։ Մի քիչ մոտեցումների հարց է, մի քիչ ծառայության բնույթով. շատ բան էլ կախված է իր՝ այդ հարցով կոնսուլտանտների գործոնից։

Բայց ստեղծված իրողությունները հիմնական դերակատարներին ստիպում են խոսել, որովհետև այս փուլում նրանց չխոսելը հենց միայն տեղեկատվական ռիսկերից ելնելով, իրենց դեմ է աշխատում։

Օնիկ Գասպարյանն ինքն իրեն փրկելու համար պետք է խոսի։ Սա շատերին կարող է հետաքրքիր էլ չլինել, քաղաքական առումով էլ քիչ նշանակություն ապահովել, բայց դա պետք է իրեն։

Ես չգիտեմ, թե նա ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին, դրանում իր պատասխանատվության կամ մեղավորության մասին, բայց պետք է գիտակցի, որ մի կողմ քաշվելով ու իրադարձություններին դիտորդի կարգավիճակով հետևելով շատ ավելի վտանգավոր ու իր տեսակին ոչ համահունչ տեղում և դերում կհայտնվի»։


 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко испытала проблемы после снятия Рыбакиной с турнира в Риме






Гимнастки сборной Якутии примут участие во втором этапе спартакиады школьников России

Современная школа на 1 230 мест появится в Балашихе в 2025 году

Речной маршрут в Лыткарине стал самым популярным в Подмосковье

Молодожёны из Тверской области скрепили свой брак на Всероссийском свадебном фестивале в Москве