«Ասում էր՝ մամ, բա ես վախեցո՞ղ տղա եմ». 20-ամյա Պողոսը զոհվեց Հադրութում՝ ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ
«Պողոսն ավագ որդիս էր. մյուս 3 երեխաներս մի կողմ էին, Պողոսս մի կողմ. ինքը տարբերվող երեխա էր: Երեկ լրացավ 6 ամիսը, ինչ երեխես մեզ հետ չէ… դժվար է շատ, դժվար: Հունվարի 27-ին պիտի զորացրվեր, տուն գար: Աշխույժ էր, բարի էր, կատակասեր, շփվող, օգնում էր բոլորին, կյանքում մեկին վատություն արած չկար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է …
The post «Ասում էր՝ մամ, բա ես վախեցո՞ղ տղա եմ». 20-ամյա Պողոսը զոհվեց Հադրութում՝ ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ appeared first on ԳԱԼԱ.
«Պողոսն ավագ որդիս էր. մյուս 3 երեխաներս մի կողմ էին, Պողոսս մի կողմ. ինքը տարբերվող երեխա էր: Երեկ լրացավ 6 ամիսը, ինչ երեխես մեզ հետ չէ… դժվար է շատ, դժվար: Հունվարի 27-ին պիտի զորացրվեր, տուն գար: Աշխույժ էր, բարի էր, կատակասեր, շփվող, օգնում էր բոլորին, կյանքում մեկին վատություն արած չկար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Պողոս Բաղդասարյանի մայրը՝ Քրիստինե Ասատրյանը:
Տիկին Քրիստինեն ասում է՝ Պողոսը բողոքելու, դժգոհելու բնավորություն չուներ, անգամ պատերազմի թեժ պահերին մորը չի ասել, որ իրեն Ասկերանից տեղափոխել են:
«Շատ հարմարվող էր, ամեն ամսվա մեջ մի շաբաթ տանն էր, բայց համավարակի պատճառով էլ տուն չթողեցին:
Ծառայությանը հարմարվել էր, չէր բողոքում… պատերազմի ընթացքում որ զանգում էր.ասում էր՝ մամ լավ է, ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացիր: Ասում էի՝ Պողոս, որ լավ է ամեն ինչ, բա ի՞նչ կրակոցի ձայներ են: Ասում էր՝ մամ ոչ մի բան էլ չկա, ուղղակի ստամոքսիցս էր էդ ձայները:
Ասում էի՝ Պողոս ջան, չվախենաս հանկարծ, ասում էր՝ մամ, բա ես վախեցո՞ղ տղա եմ: Ես չեմ նկատել որդուս մոտ վախ, տագնապ»,- պատմում է հերոսի մայրը:
Քրիստինե Ասատրյանը պատմում է, որ որդու հետ խոսել են հոկտեմբերի 14-ի գիշերը, հետո՝ 15-ի առավոտ: Ասում է՝ խոսակցությունը կարճ էր տևում, շատ հարցեր չէին տալիս զինվոր որդուն:
Պողոս Բաղդասարի Բաղդասարյանը ծնվել է 1999թ.-ի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում, 2018թ.-ի հունվարին զորակոչվել է բանակ «Ես եմ» ծրագրով:
Պատերազմի օրերին մասնակցել է Ասկերանի և Մարտունու պաշտպանական մարտերին: Զոհվել է հոկտեմբերի 16-ին Հադրութում՝ ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ:
Պողոս Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայողի մայրը պատմում է, որ որդին շատ նպատակներ ուներ, նախքան բանակ զորակոչվելը հաշվապահի մասնագիտություն էր ընտրել, ասել, որ հենց զորակոչվի գա տուն, շարունակելու է կրթությունը:
«Ասում էր՝ մամ ջան կգամ լավ կլինի, 2 եղբայրներիս հետ կստեղծենք մերը: Էհ, բայց երեխես չեկավ:
Ոչ մի հերոսի մոր պետք չէ, որ հերոսի մայր լինի, ամեն մոր իր որդին է պետք… մենք ամեն Աստծու օր տանջվում ենք: Հանուն մյուս երեխաներիս պիտի կյանքը շարունակվի»,- եզրափակում է հերոսի մայրը՝ Քրիստինե Ասատրյանը:
Անահիտ Չալիկյան
The post «Ասում էր՝ մամ, բա ես վախեցո՞ղ տղա եմ». 20-ամյա Պողոսը զոհվեց Հադրութում՝ ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ appeared first on ԳԱԼԱ.