«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացատրական աշխատանք են իրականացրել ՝ համագործակցելով Արցախի ոստիկանության գործընկերների հետ։ Արդյունքում Նոր Խարբերդում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր, որոնք, ըստ նրա, բերել էր անցած տարի Արցախից։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Սիսիանի բնակիչներից մեկը …
«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացատրական աշխատանք են իրականացրել ՝ համագործակցելով Արցախի ոստիկանության գործընկերների հետ։ Արդյունքում Նոր Խարբերդում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր, որոնք, ըստ նրա, բերել էր անցած տարի Արցախից։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Սիսիանի բնակիչներից մեկը բաժին էր բերել տարիներ առաջ գտած «Կալաշնիկովի» ինքնաձիգը։
Ոստիկանության Տարոնի և Տաշիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Տաշիր քաղաքի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչներով նռնակներ, պահունակներ ու ինքնաձիգի 180 փամփուշտ։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակները, տարբեր տեսակի նռնակները, պահունակներն ու տարբեր հրազենների փամփուշտները ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնել են Վանաձորում բնակվող երկու տղամարդ։
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մի տղամարդ Ալագյազի ավազահանքի տարածքում «Կալաշնիկովի» ինքնաձիգ էր թողել ու զանգել ոստիկանություն։ Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու և Սևանի բաժինների համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մարտունիի բաժին հանձնել են գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ և փամփուշտներ, իսկ Սևանի բաժին կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ։
Ոստիկանության Կումայրիի և Բաղրամյանի բաժինների ծառայողները ևս իրականացրել են բացատրական աշխատանք, որի արդյունքում հիշյալ ստորաբաժանումներում քաղաքացիները հանձնել են տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու 150-ից ավելի փամփուշտ։ Գործարանային համարով «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացանը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի փամփուշտները Փոքր Վեդի գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ոստիկանության Արարատի բաժնում՝ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Dustborn let me smash fascists and flirt with my situationship on a road trip across America
Прохождение элитного подземелья «Лесной алтарь» в Tarisland
All Destiny 2 Prismatic fragment locations
The latest friendship-ruining co-op game on Steam is a punishing platformer where you're chained to your pals, and it's about to crack 100,000 concurrent players
Вратарь «Композита» об игре на Сахалине в 4 утра по Москве: «Как выползли из самолета – поняли, что нас ждет. Из аэропорта – сразу на стадион, когда горели 0:3, осознал – сил нет. Хорошо, никто не уснул, ха-ха»
Курсанты Пермского военного института Росгвардии приняли участие в межведомственной олимпиаде по дрессировке служебных собак
Подведены Итоги Национальной Премии «Спорт и Россия - 2024»