Добавить новость
ru24.net
World News in Armenian
Апрель
2021

«Ռենեսանս կապիտալը» դոլարի փոխարժեքը տարեվերջին կանխատեսում է 510 դրամ՝ ներկա 522-ի փոխարեն. Աշոտ Խուրշուդյան

0

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է դոլարի փոխարժեքին։ Նրա կարծիքով՝ սպասումները տնտեսության մեջ մեծ դեր ունեն, և Կենտրոնական բանկի ժամանակին արված հայտարարություններն ինքնին չեզոքացնում են խուճապային տրամադրությունները։ Տնտեսագետը մատնացույց է անում ներկան, երբ ԿԲ-ը դադարեցրեց շուկային միջամտել, սակայն շուկան ինքնին հասավ մի դիրքի, երբ դոլարի առաջարկը գերազանցեց պահանջարկը և սեփական բանաձևն է մատուցում մեր քաղաքացիներին՝ եթե արտարժութային շուկայի խաղացող չեք, եթե փորձ չունեք տատանումների ժամանակ գործարքներ կատարելու, ապա մի շտապեք կամ ընդհանրապես մի մասնակցեք արտարժութային խաղերին։ Աշոտ Խուրշուդյանը նաև մեջբերում է վերջերս «Ռենեսանս կապիտալ» ընկերության արած կանխատեսումը, ըստ որի՝ դոլարի փոխարժեքը տարեվերջին կանխատեսվում 510 դրամ՝ այսօրվա 522-ի փոխարեն։

– Վերջերս դոլարը կտրուկ թանկացավ և միայն Կենտրոնական բանկի միջամտությունից հետո այն նվազեց։ Արդյո՞ք մեզ այս տարի կրկին սպասվում է նման թռիչք, ի՞նչ են ասում ձեր կանխատեսումները։

– Որպես տնտեսագետ սա իմ ամենաչսիրած հարցն է, քանի որ միշտ աշխատում եմ շուկային կանխատեսումային իմպուլսներ չհաղորդել։ Կարող եմ սոսկ մեջբերել վերջերս «Ռենեսանս կապիտալի» արած կանխատեսումից, որով նրանք դոլարի փոխարժեքը տարեվերջին կանխատեսել են 510 դրամ։ Այդ կանխատեսումը ենթադրում է այսօրվա 522-ից անկում և հիմնված է 2 իրադարձությունների վրա․ մեկը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումն էր, մյուսը՝ որպես դրա հետևանք ԱՄՆ-ից Հայաստանին օգնության հավանական մեծացումը։

Սպասումները տնտեսության մեջ մեծ դեր ունեն, և նույն Կենտրոնական բանկի միջամտությունը պետք է դիտարկել առաջին հերթին ոչ թե կոնկրետ արտարժութային ներհոսքով պայմանավորված դոլարի փոխարժեքի փոփոխություն, այլ, որ ԿԲ-ի կողմից արված հայտարարությունն ինքնին չեզոքացնում է խուճապային տրամադրությունները, և մարդիկ չեն գնում լրացուցիչ դոլարներ, որոնց կարիքը չկար։ ԿԲ-ը դադարեցրեց շուկային միջամտել, սակայն շուկան ինքնին հասավ մի դիրքի, երբ դոլարի առաջարկը գերազանցեց պահանջարկը։ Բորսաներում սպասումները ճիշտ կանխատեսելը, խուճապային իրավիճակները ճիշտ հասկանալը հանգեցնում են գների կտրուկ աճի, որին հաջորդում են դրանց անկումը։ Արդյունքում՝ ոմանք շահած են դուրս գալիս իրավիճակից, ոմանք էլ, ցավոք սրտի, մեծ կորուստներ են ունենում։ Իմ բանաձևը շատ պարզ է․  եթե արտարժութային շուկայի խաղացող չեք, եթե փորձ չունեք տատանումների ժամանակ գործարքներ կատարելու, ապա մի շտապեք կամ ընդհանրապես մի մասնակցեք արտարժութային խաղերին։ Հայաստանի պարագայում մենք գործ ունենք դոլարիզացիայի զգալի մակարդակի հետ, երբ մարդիկ խնայում են, վարկ են վերցնում, անգամ մտածում են դոլարով, իսկ տատանումների ժամանակ դոլարիզացիան կա՛մ աճում է, կա՛մ նվազում։

– Այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ դոլարի նման աճը հանգեցրեց գների կտրուկ վերելքին, և այս տարի ինֆլյացիայի վրա դոլարի փոխարժեքը մեծ ազդեցություն կունենա։

– Չգիտեմ, թե որ տնտեսագետներն են նման բան ասել, սակայն շուկայական հարաբերությունների պայմաններում գնագոյացումը այդպես տեղի չի ունենում։ Շուկայում ձևավորվող գները դոլարի փոխարժեքի հետ ուղղակի կապելը հակասում է տնտեսագիտությանը։ Նման դեպքերում ես հարց եմ տալիս, իսկ ինչո՞ւ դոլար, ինչո՞ւ ոչ եվրո, կամ ինչո՞ւ ոչ ռուբլի, չէ՞ որ մեր առևտրային հարաբերությունները հիմնականում Ռուսաստանի հետ են, և, օրինակի համար, ի վերջո ինչո՞ւ ոչ բիթքոյն։ Կարո՞ղ ենք պնդում անել, թե քանի որ բիթքոյնի փոխարժեքը դրամի համեմատ մի քանի անգամ աճել է, ապա գներն էլ պետք է մի քանի անգամ աճեին։ Ինչո՞ւ հենց դոլար։ Կասեք, որ մեր ներմուծողները բիթքոյնով չեն ապրանքներ կամ հումք ներմուծում, և ճիշտ կասեք, սակայն նույնը վերաբերում է նաև դոլարին։ Եկեք վերհիշենք, որ 2003 թվականին մեկ դոլարն արժեր մոտավորապես 600 դրամ, ու եթե դոլարից ուղղակի կախված լինեին մեր գները, ապա այս 17 տարվա մեջ Հայաստանում գնաճ չէր արձանագրվի, կամ առնվազն կարձանագրվեր այնքան, ինչքան եղել է դոլարի հայրենիքում՝ ԱՄՆ-ում։

- Ուզում եք ասել, որ դոլարի փոխարժեքի հետ գների մակարդակն ընդհանրապես կապ չունի՞։

– Դոլարի փոխարժեքը գնագոյացման գործոններից մեկն է, այն էլ որոշակի՝ ներմուծվող ապրանքների համար։ Սակայն, նշեմ, որ դա էական գործոններից չէ։ Գոյություն ունեն բազմաթիվ գնային գործոններ, բազմաթիվ ինդեքսներ ու գնագոյացման տարբեր մեխանիզմներ, որոնք ազդում են ինֆլյացիայի վրա։ Եթե  վերցնենք մեր սպառողական զամբյուղը, որով էլ չափում ենք ինֆլյացիան, ապա նրա մեջ կհայտնաբերենք կոմունալ ծախսերը, որը մեր՝ հատկապես աղքատ բնակչության համար էական դեր ունի։ Արդյո՞ք ավելացել են էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի սակագները։ Այս պահին ոչ։ Արդյո՞ք կարող է թանկանալ՝ կախված փոխարժեքից, այո, կարող են, քանի որ դրանց բաղադրիչների մեջ մտնում է այնպիսի ներմուծում, որի գինն ամրագրված է դոլարով, օրինակ՝ գազը։ Սակայն նույնիսկ սա բավարար չէ ինֆլյացիոն պնդումներ անելու համար. նույն գազի մանրածախ սակագնի կառուցվածքում գնի կեսը կապված է հայաստանյան գործոնով և ներմուծման հետ կապ չունի։ Կազմակերպությունները կարող են փոխել ապրանքի գնի կառուցվածքը և պահպանել վերջնական գինը՝ թեկուզ փոխարժեքով պայմանավորված ավելանան որոշ ծախսեր։ Օրինակ, կա աշխատավարձի ինդեքս, ու եթե այն նվազել է, այսինքն՝ կազմակերպությունները նվազեցրել են աշխատավարձի հետ կապված ծախսերը, ապա կարողանում են գները պահպանել անփոփոխ։ Ես գործոններից միայն մեկը նշեցի՝ աշխատավարձը, ու այն իջեցնելը կարող է նշանակել նաև կառավարիչներին մեծ պրեմիաներ չնշանակել, որն անում էին, երբ տնօրենն ապահովում էր մեծ շահույթ, ոչ թե շարքային աշխատակիցների աշխատավարձերի կրճատում։ Սա նշանակում է հարմարվել։ Ընդհանրապես, նրանք, ովքեր գնագոյացման մեխանիզմը հանգեցնում են պարզունակ մեկ կամ երկու գործոնով բացատրելուն, ասում կամ նույնականացնում են փոխարժեքի բարձրացումը գնաճի հետ, արժեզրկում կամ թերագնահատում են տնտեսական զարգացման երկու կարևոր տարր՝ մրցակցությունը և առաջընթացը։ Գնային ճնշումները հաճախ հենց այն ստիպող ազդակներն են, որոնք դրդում են տնտեսվարողին մրցակցել և գտնել նոր տեխնոլոգիաներ ու լուծումներ՝ ապահովելով առաջընթաց։

- Այո՛, բայց կան ոլորներ, որ մենաշնորհային են ու այդտեղ չկա մրցակցություն։

– Ճիշտ է, հենց նշածս կոմունալ ոլորտը դրանցից մեկն է։ Ընդհանրապես այս և մենաշնորհային ոլորտների գնագոյացման վերահսկողությունն էլ հենց դրվում է պետության վրա։ Ցավով պիտի արձանագրեմ, որ այստեղ դեռևս չունենք համապատասխան պետական ինստիտուցիոնալ կարողություններ։ Ես միշտ հետևում եմ կատարված աշխատանքներին, հետազոտություններին, հրապարակումներին և որոշումներին ու պետք է ասեմ, որ նվազագույնը տխրում եմ տեսածս կատարված աշխատանքի որակից։ Օրինակ, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ կարագի շուկայի ուսումնասիրության մեջ այսպիսի մասնագիտական անթույլատրելի սխալ կա՝ վերցնելով ժամանակահատվածի սկզբի և վերջի կարագի վաճառվող ծավալների ու գների տարբերությունները, հաշվարկվել է պահանջարկի առաձգականություն։ Գների վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, և տեսական մոդելը գործնական կիրառել ուղղակի չի կարելի, առաձգականության գործնական հաշվարկի մեթոդ է, օրինակ, նոբելյան մրցանակակիր Անգուս Դիթոնի կողմից մշակված «Համարյա իդեալական պահանջարկի մոդելը», այն էմպիրիկ մոդել է, սպառողի կողմից վարքագծային բազմաթիվ ցուցանիշների հավաքագրում է ենթադրում, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել պահանջարկի առաձգականությունը։ Այո՛, ինտուիտիվ գիտենք, որ կարագի թանկացումը բերելու է փոխարինման ազդեցության, այսինքն՝ այն գնային առաձգական է ու ավելի լավ է այսպես գրվի, քան փորձ արվի սխալ ուսումնասիրություն անել։

- Այսինքն՝ մենաշնորհների վերահսկման հետ կապված խնդիրներ ունենք։

- Նշեմ, որ շատ ապրանքատեսակների գծով գնագոյացումը մրցակցային է ու մինչ այս ասածս ուժի մեջ է, այսինքն՝ գնագոյացումն ավելի բարդ պրոցես է, այն միայն կամ հիմնականում  դոլարի փոխարժեքով միանշանակ պայմանավորված չէ։ Մյուս կողմից, բերեմ այլ՝ ավելի դրական օրինակ նույն մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այլ որոշումից։ Անցյալ տարվա որոշումը՝ «Սիթի» խանութների կողմից կարագի շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահմամբ խտրական վերաբերմունքի կապակցությամբ, գնահատում եմ որպես ավելի որակյալ և ճիշտ որոշում։ Սա հենց այն ուղղություն է, որտեղ, գտնում եմ, անհրաժեշտ է առավել հետևողական շարունակել աշխատանքը։ Հայաստանի խնդիրներից մեկը ուղղահայաց մենաշնորհն է, երբ հումքից, ներմուծումից, արտադրությունից մինչև մանրածախ առևտուր ունենք մենաշնորհային դիրք ունեցողներ։ Նման մենաշնորհը թույլ է տալիս մատակարարների հանդեպ իրականացնել խտրական մոտեցումներ և դառնալ գին թելադրող։ Ֆինանսական հոսքերը կարող են էական դեր կատարել գնագոյացման հարցում, ինչը Հայաստանում քիչ է քննարկվում, օրինակ, սեփական մատակարարին ավելի շուտ վճարել, երրորդ մատակարարների վճարումներն ամիսներով ուշացնել։ Ու ահա այստեղ է, որ գնագոյաման հարցում ֆինանսական գործոնն առնում է էական, ու տոկոսադրույքը դառնում է ևս մեկ գործոն գնագոյացման հարցում։

– Կբացատրե՞ք, թե ինչպես։

– Հայաստանում կապիտալի շուկան սաղմնային փուլում է, և շատ տնտեսվարողներ ֆինանսական ռեսուրսներ հայթայթելու գին են վճարում։ Ֆինանսներն օպտիմալ կառավարելը դառնում է կա՛մ թանկ, կա՛մ էժան, ու խնդիրը ոչ միայն տոկոսադրույքն է, այլև ժամկետները։ Երբ մատակարարին, արտադրողին վաճառված ապրանքի դիմաց մանրածախ առևտրի կենտրոնն ուշ է կատարում վճարումները, ստացվում է, որ մի կողմից ինքը ձրի  օգտվում է ուրիշների շրջանառու միջոցներից, իսկ մյուսներին էլ ստիպում է թանկ վճարել հայթայթած ֆինանսական միջոցները։ Ահա հենց սա է ուղղահայաց մենաշնորհային դիրքով գների թելադրման սխեման։ Մրցակցությունը դառնում է անարդար։ Սակայն միայն սա չէ խնդիրը։ Ավելի լուրջ խնդիր կա՝ դոլարիզացիան, ավելի ճիշտ դրա ոչ համաչափ կառուցվածքը։ Նայեք, եթե վերցնենք հիպոթեքային և սպառողական վարկերը, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձանց, ապա դրամով տրված վարկերը գերազանցում են արտարժույթով վարկերին 4 անգամ։ Բնակչությունը սիրում է վարկեր դրամով վերցնել։ Իսկ մյուս վարկերի գծով, որը հիմնականում գործարար աշխարհի վարկերն են, ունենք հակառակ պատկերը՝ արտարժույթով վարկերը գերազանցում են դրամով վարկերը 2 անգամ։ Սա նշանակում է, որ բիզնեսի կողմից ապրանքների գնագոյացումը զգայուն է դոլարի նկատմամբ՝ արտարժույթով ֆինանսական պարտավորությունների գծով։ Ինչո՞ւ է այսպես։ Մտածում եմ, որ պատճառներից մեկը հիմնական միջոցների ներմուծմամբ է պայմանավորված, սակայն նաև ենթադրում եմ, որ պատճառ է նաև դոլարով մտածելու էմոցիոնալ, հոգեբանական կողմը։ Սրա լուծումը կա՛մ դոլարիզացիայից ազատվելն է, կա՛մ էլ կապիտալի շուկայի կայացումը։ Իսկ ավելի լավ լուծումը այս երկուսի համադրումն է։

– Ի վերջո իրո՞ք կիջնի փոխարժեքը։

– Գիտեք, մենք նման նախադեպ ունենք, երբ դրամը գերարժևորվեց՝ մոտենալով 300-ին։ Ու, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր սա գնային էական ազդեցություն չունեցավ։ Սակայն այս երևույթը հղի է շատ ավելի մեծ վտանգով, որը հնարավոր է գիտակցել՝ հաշվի առնելով Բալաշա-Սամուելսոն էֆեկտը։ Եթե կարճ ասեմ, արհեստականորեն շուկան ակտիվացնելով և ոչ արտադրողական ոլորտի հաշվին տնտեսությունը զարգացնելով՝ պետությունը հասնում է նրան, որ արտադրողական ոլորտի աշխատավարձերը դառնում են երկարաժամկետ ոչ մրցունակ ոչ-արտադրողական ոլորտի համեմատ։ Ու ունենում ենք կարճաժամկետ տնտեսական աճ, և լուրջ բարեկեցություն ապահովելուն հետևում է խորը ճգնաժամը, քանի որ արտադրողական ոլորտը կորցնում է իր գրավչությունը։ Ընդհանրապես դրամի գերարժևորումը նվազեցնում է ներմուծվող ապրանքների գները, մինչդեռ ոչ արտահանելի ճյուղերի գները մնում են անփոփոխ ու ընդլայնողական քաղաքականության հետևանքով սկսում են աճել։ Ինֆլյացիան այսպիսի զամբյուղի պարագայում մնում է կառավարելի, սակայն նրա կառուցվածքը հանգեցնում է նրան, որ ոչ արտադրողական  ճյուղերը մարդկանց համար դառնում է առավել գրավիչ։ Եթե մեզ պետք է երկարաժամկետ տնտեսական աճ, իսկ դա մեզ պետք է, մեզ համար պետք է մերժելի լինեն այսպիսի կարճաժամկետ, թվացյալ գրավիչ քաղաքականությունները։ Ավելին, եթե այս տարի իրոք ակնկալվում է տարբեր օգնությունների տեսքով արտարժույթի այնպիսի ներհոսք Հայաստան, որ դրամի փոխարժեքը կարժևորվի կամ, վճարային հաշվեկշռի լեզվով ասած, կհանգեցնի ֆինանսական հաշվեկշռի ավելցուկի՝ բերելով առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճի, ապա խորհուրդ կտայի Կենտրոնական բանկին չեզոքացնելու շուկայում արտարժույթի ավելցուկի ազդեցությունը։ Կովիդի ազդեցությունը մենք դեռ այս տարի էլ ենք զգալու և կարևոր է 2021 թվականը բոլոր տեսակի շոկերից չեզոքացել, մինչև համաշխարհային տնտեսությունը նույնպես կայունանա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



S&P повысило прогноз по рейтингу «дочек» Freedom Holding Corp. до позитивного

За кулисами бизнес-конференции MEDIABOSS

Фестиваль троечной езды и гастрономии "Русский драйв"

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов


Дистрибьюция Музыки.

Врач-стоматолог Татьяна Сумцова: какие могут быть противопоказания к установке брекетов

В Турции эвакуированы 2 отеля, тысячи российских туристов могут оказаться в заложниках: туроператоры дали оценку сложившейся ситуации

Российским туристам нашли лучшую альтернативу отдыха в дорогой Турции: сами турки тоже отказываются от Анталии в пользу этого курорта


Ian Wright and Gary Neville go wild after Bellingham’s England equaliser… as eagle-eyed fans spot Roy Keane’s reaction

Portugal vs France – Euro 2024: Ronaldo and Mbappe have one last dance in quarter-final tie – stream FREE, TV, team news

Roy Keane admits he ‘crossed the line’ with Harry Maguire and reveals secret apology to Man Utd star

Building A Blockbuster Trade Between The White Sox And Mariners


ALMI Partner и «ДАКОМ М» подтвердили совместимость операционной системы AlterOS и платформы виртуализации рабочих столов Space VDI

Острова укладываеюся спать...

Программа «Цифровой инвестор» ГМК "Норникель" выходит на новый этап

Utrace выходит на рынок маркировки бакалейной продукции


Глобальную версию Mega Man X DiVE закроют к концу июля

Epic Games подала Apple заявку на возвращение Fortnite на iOS и запуск собственного магазина приложений в ЕС

Для Dark and Darker Mobile проходит короткий бета-тест на iOS и Android

After three hours of attempts, Elden Ring folk hero Let Me Solo Her has beaten Shadow of the Erdtree's final boss⁠: 'Holy crap, I am shaking'



Оранжевый уровень опасности: ураган из Петербурга скоро обрушится на Москву

Москва и Петербург лидируют по уровню зарплат для IT-специалистов

Программа «Цифровой инвестор» ГМК "Норникель" выходит на новый этап

Куда сходить москвичам и гостям столицы 13 июля - Мытищинский форсаж: часть вторая




Дельпалю хотят заменить условный срок на реальный по делу Baring Vostok

S&P повысило прогноз по рейтингу «дочек» Freedom Holding Corp. до позитивного

За кулисами бизнес-конференции MEDIABOSS

В Москве 6 и 7 июля пройдет фестиваль «Город неравнодушных»


Губернатор Петербурга проверил ход реставрации Московских ворот

Калужское предприятие ICM Glass начало внедрять бережливые технологии

Лекции про чай и мастер-классы: как провести выходные с «Московским чаепитием»

Артисты Гагарина и Бутман выступят на фестивале "Jazzовые сезоны" в Москве


Российская теннисистка Александрова снялась с "Уимблдона" из-за болезни

Первая ракетка России Касаткина выиграла теннисный турнир в Британии

Звезда «Гонки» Даниэль Брюль снимет байопик о немецком теннисисте Готфриде фон Крамме

Уимблдон. 2 июля. Джокович сыграет вторым запуском на Центральном корте, Маррей – третьим, турнир начнут Рублев, Сафиуллин, Швентек, Самсонова


Разрушает в 100 раз хуже водки: назван главный враг печени, о котором вы никогда бы не подумали

Минздрав: В больницах остаются 70 человек с ботулизмом, 17 на ИВЛ

Мужчина утонул на Удальцовских прудах на юго-западе Москвы

Артисты Гагарина и Бутман выступят на фестивале "Jazzовые сезоны" в Москве


Музыкальные новости

В Москве прошла премьера фильма к 50-летию Дианы Арбениной

Рахманинов под небом

Надежда Бабкина: В Псковской области мы впервые, это большая честь и ответственность

Певец Валерий Леонтьев прилетел из США в Москву и выступил на корпоративе



Василий Орлов вошел в топ-10 самых эффективных губернаторов России

Москва и Петербург лидируют по уровню зарплат для IT-специалистов

Программа «Цифровой инвестор» ГМК "Норникель" выходит на новый этап

Куда сходить москвичам и гостям столицы 13 июля - Мытищинский форсаж: часть вторая


Создание Портфолио Актера. Создание Фото Портфолио.

"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок

Детектив Финник на VK Fest

Собянин вручил премии города в области архитектуры и градостроительства


Двух пешеходов на тротуаре в центре Воронежа сбил Mercedes

2 июля на полдня перекроют трассу "Москва — Челябинск"

"ЛиАЗ" создал оперативную комиссию по расследованию взрыва автобуса в Москве

Лобовое ДТП затруднило движение по Волгоградскому проспекту в Москве


Песков: Путин и Моди обсудят вопросы региональной и глобальной безопасности

Bloomberg: визит Моди в Москву станет дипломатической победой Путина

Приезд Моди к Путину разрушил планы США сделать Россию изгоем

Bloomberg: предстоящий визит Моди в Москву будет дипломатической победой Путина


Почти 1,4 тыс. случаев коронавируса выявили в столице за неделю

Почти 1,4 тысячи случаев COVID-19 выявили в Москве за неделю

Почти 1,4 тысячи случаев COVID-19 выявили в столице за неделю

Показатель заболеваемости коронавирусной инфекцией снизился в России на 10 процентов




Последствия жары: мужчина в Москве получил тепловой удар и попал в реанимацию

Москвич попал в реанимацию после теплового удара

В Центре хирургии клиники «Будь Здоров» провели 1000-ю операцию

Врач-стоматолог Татьяна Сумцова: какие могут быть противопоказания к установке брекетов


Орбан прибыл в Киев для переговоров с Зеленским

Зачем в Киев приедет западный куратор, что не нравится Зеленскому в ВСУ, какую повестку определили на июльском саммите НАТО: обзор мировых новостей 3 июля

«Орбан – п***р!» – Венгерского премьера встретили в Киеве нецензурной бранью

Премьер-министр Венгрии предложил Зеленскому прекратить огонь


Сила знания. Какие загадки разгадывают дети на этноолимпиаде

Решил задачку, и — огонь! В Подмосковье прошёл чемпионат Москвы по стрельбе

Мяч на нашей стороне. В Москве создают новые спортивные объекты и кластеры

Матч года — битва между сборными НХЛ и КХЛ. В Москву посреди лета приедут все звезды от Овечкина до Панарина


Лукашенко: Западу не терпится втянуть Белоруссию в военные разборки

Лукашенко в Минске встретился с Володиным

Как Лукашенко еще в 90-е расправился со всеми ОПГ Беларуси

Лукашенко заявил о приведении в боевую готовность ВВС и ПВО



Собянин вручил премии города в области архитектуры и градостроительства

Собянин представил результаты четырех лет работы Агентства креативных индустрий

Сергей Собянин. Главное за день

Собянин рассказал, какую микроэлектронику производят в ОЭЗ «Технополис «Москва»


В Нальчике появилось Детское радио

III класс пожарной опасности ожидается на большей части Подмосковья 2 июля

Мужчина получил тепловой удар в Москве и попал в реанимацию

На ВДНХ создана одна из крупнейших публичных Wi-Fi-зон в Москве


HeadHunter: в июле опубликовано 190 тыс. вакансий с зарплатой от 500 тыс. рублей

Губернатор Петербурга проверил ход реставрации Московских ворот

Собянин рассказал, какую микроэлектронику производят в ОЭЗ «Технополис «Москва»

В Подмосковье откроют 13 инвестиционных школ к 1 сентября


Николай Нестеров: «Архангельск ─ старейший порт России»

Архангельская область подключилась к проекту "Императорский маршрут"

Создание в Архангельске галереи северного стиля обсудили на площадках международного фестиваля «Белый июнь»

Курс на Русский Север. Архангельск вошел в «Императорский маршрут»


Войны древних славян с греками

Севастополь в числе регионов с рекордными ценами на новостройки, Симферополь немного отстаёт

Михаил Ведерников поздравил владыку Тихона с днем рождения

Ретро-выставка «Актер на сцене должен жить»


Глава РЭО провел рабочую встречу с Послом Китая

Минздрав: В больницах остаются 70 человек с ботулизмом, 17 на ИВЛ

Собянин рассказал, какую микроэлектронику производят в ОЭЗ «Технополис «Москва»

Калужское предприятие ICM Glass начало внедрять бережливые технологии












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Дарья Касаткина

Первая ракетка России Касаткина выиграла теннисный турнир в Британии






HeadHunter: в июле опубликовано 190 тыс. вакансий с зарплатой от 500 тыс. рублей

Лекции про чай и мастер-классы: как провести выходные с «Московским чаепитием»

Собянин рассказал, какую микроэлектронику производят в ОЭЗ «Технополис «Москва»

Минздрав: В больницах остаются 70 человек с ботулизмом, 17 на ИВЛ