Добавить новость
ru24.net
World News in Armenian
Апрель
2021

Այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

0

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր  Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին և այդ զրույցի ընթացքում հայտնել է, որ 2018-ին տեղի ունեցած իրադարձություններին աջակցել են դրսի ուժերը:

- Պարո՛ն նախագահ, այս իրավիճակն ինձ համար շատ տարօրինակ է, որովհետև երկրի նախկին կամ ներկա նախագահներից երբևիցե հարցազրույց չեմ վերցրել: Ասեմ ավելին, լինեմ անկեղծ մինչև վերջ՝ երբևիցե ոչ մեկից հարցազրույց չեմ վերցրել: Ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում, երբ տեսախցիկի այն կողմում եմ կանգնած լինում: Դա է իմ մասնագիտությունը: Բայց պրեմիերայի օրը Դուք խոստացաք պատասխանել իմ բոլոր հարցերին, նույնիսկ, եթե մեր զրույցը մինչև ուշ գիշեր տևի: Այդ հնարավորությունից  չօգտվել ես չէի կարող: Ինձ շատ հետաքրքիր է դա:

Ես իմ հարցերը բաժանել եմ 7 մասի. ինձ համար սովորական է սցենարով աշխատելը:

Հարցերի առաջին մասը Ձեր հրաժարականն է: Իմ ծանոթներից շատերը, պարո՛ն նախագահ, բոլոր նրանցից, ովքեր 2018 թվականին դուրս էին եկել հրապարակ և պահանջում էին Ձեր հրաժարականը, շատ-շատերը հիմա Ձեզ մեղադրում են նրանում, որ Դուք տվեցիք իշխանությունը: Նրանք ասում են. «Լավ, մենք չէինք հասկանում, բայց նախագահը հո հասկանո՞ւմ էր»: Մտածում եմ այդ հարցի շուրջ:

Դուք ունեիք վերլուծաբաններ, Դուք ունեիք ԱԱԾ, հզոր ստրուկտուրա էր:  Ինչու՞ թույլ տվեցիք, պարո՛ն նախագահ: Ի՞նչ կարելի է այդ մարդկանց պատասխանել: Այո, Ձեզ մեղադրում են, որ տվեցիք իշխանությունը:

- Ինձ համար զարմանալի չէ, որ մարդիկ այդպիսի հարցեր են տալիս, ես դա համարում եմ բնական. բա ի՞նչ անեն` իրենք իրե՞նց մեղադրեն: Ասեն, որ իրենք հրապարակո՞ւմ էին, ասեն, որ իրենք փողոցնե՞ր էին փակում, որ իրենք «դըմփ-դըմփ-հո՞ւ» էին անում: Տեղ ունեն մեղադրելու:

- Այնուամենայնիվ, պարոն նախագահ, Դուք հասկանո՞ւմ էիք, թե այն ժամանակ դեռ չէիք հասկանում՝ ազգային էսպիսի աղետ լինելու է, թե ոչ:

– Իհարկե, որ ասում եմ՝ բա մարդիկ ո՞ւմ մեղադրեն, իրե՞նց մեղադրեն, չի նշանակում, որ ինքս ինձ մեղավոր չեմ համարում դրանում:

Անշուշտ, ես չէի պատկերացնում, որ կարող էր այսպիսի հետևանք լինել: Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում է, ես շատ լավ հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձել են հավատացնել, որ Հայաստանը չզարգացող երկիր է, որ Հայաստանում կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ-ինչ աստիճանների, որ Հայաստանում անարդարությունը անսահման է և այլն, և այլն: Բայց, որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, ես չէի կարող կանխատեսել: Ես հասկանում էի, որ, այո, կարող են լինել խնդիրներ, հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ՝ հավանականությունը մեծ էր: Ես այդպես էի կարծում:

-  Չգիտեմ,  միգուցե հեշտ է խոսել երեք տարի անց, բայց հիմա վերհիշելով նույն Ռադիոտունը, օրինակ (ռազմավարական օբյեկտ է Ռադիոյի տունը), երբ մտան և գրավեցին Ռադիոյի տունը, պետք չի նույնիսկ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ բոլոր հիմքերը կային Նիկոլին ձերբակալելու: Եվ հիմա նույն այդ մարդկանց հայացքով նայելով` ինչու՞ չձերբակալեցիք Ռադիոյի տունը գրավելուց հետո:

– Այո, ակնհայտ է, որ հանցագործություն կար: Բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, այլ տեսանկյունից էի նայում, քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որևէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, այն մասշտաբները, որ հետո ունեցավ: Եվ որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարներին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում էին բոլորովին այլ բնույթ: Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ:

Կարծում էինք, որ դա միգուցե խայծ էր, խայծ էր, որպեսզի նա ձերբակալվի, այնուհետև հերոսացվի, և դրա հիման վրա շարժումը թափ հավաքի:

- Հարց, որը չեմ կարող չտալ, պարո՛ն նախագահ. իմ ֆիլմում ոստիկանապետն ասում է՝ տվեք ինձ մի ժամ, և քաղաքը կվերդառնա սովորական կյանքի: Չեմ կարող չհարցնել՝ դա ռեժիսորի գայթակղություն է, իրականում ոստիկանապետը նման բան ասե՞լ է Ձեզ:

– Դա մի քիչ չափազանցված է: Բայց եթե որոշում կայացնեինք ուժ կիրառելու, անպայման այդպես կանեինք: Սկզբնական փուլում մենք չունեինք այդպիսի որոշում, որովհետև կարծում էինք, որ ավելի ճիշտ ճանապարհը մեղմ մոտեցնումն է, մաշեցնելու՝ այդ շարժումը տանելով դեպի մարում, հատկապես, որ դրա փորձն ունեինք: Հիշենք «էլեկտրիկ Երևանը», հիշենք ՊՊԾ գնդի գրավումը, այլ դեպքեր, երբ ներգրավված մարդկանց քանակը այդ, այսպես ասենք, միջոցառումներին շատ ավելին էր, բայց այդուհանդերձ մեզ հաջողվեց առանց որևէ լուրջ ուժ կիրառելու այդ շարժումները տանել դեպի մարում: Նորից եմ կրկնում՝ այո, ցանկացած պահի,  ընդգծեմ՝ ցանկացած պահի, կարելի էր ուժ կիրառելու միջոցով խնդիրը լուծել: Բայց, եթե մենք փորձեինք ուժ կիրառել արդեն ապրիլի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, ապա կարծում եմ հետևանքները շատ ծանր կլինեին: Հիշեք, թե ցուցարարների շարքում ինչքան երեխաներ, կանայք կային, և մենք դրա համար ձեռնպահ մնացինք:

–  Շատ ժամանակ իմ ընկերների հետ շփման մեջ, երբ նույն հարցին փորձում եմ ես պատասխանել, ասում եմ՝ բայց արյուն կթափվեր, շուռ են գալիս ու ասում՝ չթափվե՞ց, նայիր ինչքան արյուն թափվեց:

Ամեն դեպքում, չգիտեմ, ես չեմ սիրում պատմության մեջ արդեն ամեն ինչ իմանալով հետ գնալ և պատասխանել հարցին, որովհետև 2018 թվականին ամեն ինչ թվում էր 2018 թվականի տեսանկյունից: Այնուամենայնիվ, եթե իմանայիք, որ այսպես է լինելու, ուժ կկիրառեի՞ք:

– Եթե իմանայի, որ այսպես է լինելու, ես կձեռնարկեի ցանկացած միջոց, որպեսզի այսպես չլիներ հետո: Ես ուղղակի հեռացա, որպեսզի այդ մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը: Ես չէի կարող կարծել, որ իրենց երազածն ուրիշ բան է կամ որ իրենք այդքան ոչ կոմպետենտ կգտնվեն: Չէի կարող ենթադրել այսպիսի խայտառակություն: Նորից եմ կրկնում՝ ես համոզված էի, որ երկիրը մի քիչ այլ ճանապարհով պետք է շարժվեր, դրանում, խնդրում եմ, չկասկածես: Բայց, որ այսպիսի հետևանքներ պետք է ունենային «դըմփ-դըմփ-հուերը»...

- Դրա մասին էլ կխոսենք, այդ հարցերն էլ ունեմ, պարո՛ն նախագահ: Բայց...

– Միգուցե սկզբից ասես ինչքան հարցեր ունես, որպեսզի ես քո մի հարցին ուրիշ հարցով չպատասխանեմ:

- Չէ, ես ուղղակի կասեմ, որ այդ հարցը ես ունեմ: Ես սցենարիստ եմ, կներեք, ինձ մոտ, այո, պետք է այսպես բաժանված լինի ամեն ինչ՝ իր զարգացումներով:

Վերադառնալով իմ այդ առաջին փուլի հարցերին՝ հրաժարականի հետ կապված, պարո՛ն նախագահ, ես 27 տարի ապրել եմ Ռուսաստանում, Հայաստանի քաղաքացի դարձել եմ 2010 թվականին և 2016 թվականից ապրում եմ Հայաստանում:  27 տարի ապրելով Ռուսաստանում` ես շատ լավ գիտեմ, գիտակցում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեղմ ասած, ատում է հեղափոխության յուրաքանչյուր տեսակ: Կապ չունի՝ ինչ հեղափոխություն է, որպես երևույթ՝ հեղափոխությունն ատում է: Ինչպե՞ս ստացվեց, որ 2018 թվականին նույն մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, չեմ ասում ուժով, գոնե վերաբերմունքով, ինչ-որ մեսիջներով, հայտարարություններով, չօգնեց Ձեզ: Ոչ  ոք չօգնեց Ձեզ՝ ոչ միայն Ռուսաստանը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ աշխարհը այսպես լուռ էր, տպավորություն էր, որ էդպես բոլորին ձեռնտու է իշխանափոխությունը Հայաստանում: Ինչո՞ւ: Այսինքն, ի՞նչ կար Ձեր դեմ, եթե ավելի պարզ հարցնեմ, ինչո՞ւ էին բոլորը շահագրգռված: Եվ հիմա՝ 2021 թվականին կարող եմ հետևանքներով ինչ-որ պատկերացում կազմել, բայց կուզենայի Ձեզնից լսել` ինչո՞ւ:

– Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին՝ Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ: Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ: Պատասխանը շատ պարզ է` բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի զարգացման մասին չեն համընկնում մեր պատկերացումների հետ: Նախ, մեր դաշնակիցները և գործընկերները ընդհանրապես, կարծում եմ, որ երեք տարբերակ ունեն սատարելու կամ չսատարելու: Տարբերակներից մեկն այն է, երբ տվյալ երկրի ղեկավարը շնորհավորում է որևէ այլ երկրում ընտրությունների արդյունքում իշխանության եկած անձին, քաղաքական ուժին: Սա՝ մի տարբերակ: Երկրորդ տարբերակն այն է, որ այդ երկրների արտաքին գերատեսչությունները հայտարարություն են անում: Եվ երրորդ տարբերակն այն է, երբ այդ երկրներն ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնվող ուժերին, անհատներին և այլն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



АНДРЕЙ БЕЛОУСОВ И "СВЯТОЙ ЛЕНИН" ОТКЛЮЧАЮТ НАСТОЯЩИХ ПИРАТОВ?!

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве

«Я ВАС СПРАШИВАЮ, КТО ВЕРБОВАЛ ВАЗ, ЗЕЛЕНСКОГО?!» Записки Мессии по технике безопасности.

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки


Неделя восточной культуры "Караван Парад" на ВДНХ

Шедевры Моцарта в музее-заповеднике «Царицыно» – Relax FM приглашает совершить музыкальное путешествие сквозь эпохи

Продолжая добрые традиции: отель Yalta Intourist подарил праздник воспитанникам подшефного центра

Росгвардейцы обеспечивают охрану правопорядка во время празднования Дня России.


Who could England get next in Euro 2024 knockout stage after going through to last-16?

Commentator’s curse strikes immediately as LIV golf hothead Tyrrell Hatton swears live on TV after losing it at the WIND

Rashan Gary Showed No Concern When Asked About Caleb Williams

Meet Slovenia’s gorgeous Wags, from a mummy blogger and influencer to a professional tennis star


Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве

Терминал сбора данных (ТСД) промышленного класса SAOTRON RT42G

Песочный вечер...

Трекер StarLine для владельцев парка такси


There is an early power up in Elden Ring: Shadow of the Erdtree that basically turns the game into Sekiro, but the description is so vague I didn't realize how good it was until 40 hours later

Dustborn let me smash fascists and flirt with my situationship on a road trip across America

'Maybe this new Stardew Valley-like game is pretty good' I said to myself after blearily noticing I'd played it until 2 in the morning

Model viewer forensics reveal that Elden Ring: Shadow of the Erdtree's Dancing Lion boss is actually two little guys piloting it around


Робота водієм у Таксі 571 (Київ)


Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Певица Наталья Самойлова презентовала новый клип «Голос природы»

Преимущества карты строек жилых и промышленных объектов в России

Как выбрать лучший строительный субподряд




Цифровые планшеты установили в метро на стойках «Живое общение»

Суд поддержал решение УФАС по Подмосковью в отношении АО «Информакустика»

Студент ГУАП выступил на международном научно-экспертном форуме «Примаковские чтения»

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки


У Ростокинского акведука бились гладиаторы

Пассажиров эвакуировали из аэропорта Благовещенска из-за сообщения о минировании

На юге появится ещё один выезд на МСД

Стрелявший в скейтера в Москве находится в сознании


Теннисистка Анастасия Тихонова вышла в ½ финала квалификации Уимблдона

Джокович прилетел из Лондона на игру сборной Сербии с датчанами

Дарья Касаткина с уверенной победы стартовала на травяном турнире в Истбурне

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне


Новое оружие против ботулизма: в России разрабатывают уникальное лекарство

Стрелявший в скейтера в Москве находится в сознании

Загрутдинов: строительство трассы Солнцево — Бутово — Варшавское шоссе завершат в 2026 году

Пассажиров эвакуировали из аэропорта Благовещенска из-за сообщения о минировании


Музыкальные новости

Фото с вероятным визитом певицы Земфиры в Москве оказалось от 2018 года

10-летняя дочь Тимати снимется в одном сериале с Павлом Деревянко

Стала известна примерная стоимость квартиры Земфиры* в центре Москвы

Deep Purple — The Well Dressed Guitar



Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве

Преимущества карты строек жилых и промышленных объектов в России

Певица Наталья Самойлова презентовала новый клип «Голос природы»

Как выбрать лучший строительный субподряд


Игровые мониторы Philips Evnia 27M2N3200A и 24M2N3200A предлагают новый уровень качества геймплея

Дубль Никифоренко помог БАТЭ победить брестское «Динамо» в чемпионате Беларуси

Преимущества карты строек жилых и промышленных объектов в России

Массовые задержки рейсов зафиксированы в аэропорту Пулково 23 июня


Легковой автомобиль загорелся на Калужком шоссе

Девять новых электропоездов серии «Иволга 4.0» запустят в столице

Власти: протяженность нового участка трассы составит 5 км

Три грузовика столкнулись на Киевском шоссе


Россия получит доступ к военным базам и аэродромам Индии, что создаст угрозу США

Ушаков: Заявление Путина и Ким Чен Ына указывают на плотную координацию

Президент Конго Сассу-Нгессо прибыл в Москву на переговоры с Путиным

"Хинди Руси бхай бхай": Россия и Индия готовят Западу "большой привет"


Около 1,3 тысячи случаев заражения COVID-19 выявили в столице за неделю

Около 1,3 тыс. случаев коронавируса выявили в Москве за неделю




Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: в каком возрасте оптимально устанавливать брекеты

Стоматолог Татьяна Сумцова: когда стоит задуматься об установке брекетов

Бизнес с зубами: Росздравнадзор одобрил томский материал для коронок

МВД: главврача московской клиники осудили за организацию незаконной миграции


Захарова назвала заявление Киева о Крыме как военной цели «калькой с нацистской концепции»

"Начинка — нацизм": Захарова вскрыла истинную суть Киева после слов приспешника Зеленского о Крыме


«Объединяем Россию!». Как столица отметит День молодёжи

В Димитровграде проводят чемпионат России по парусному спорту в классе «микро»

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

Новичок ярославского «Локомотива» сыграет в гала-матче в Москве


Президент Белоруссии заверил Лаврова в полной поддержке

Китай может построить в Минске еще один знаковый объект

«Все решено»: Лукашенко поблагодарил Лаврова за важное для Белоруссии решение



Мэр: 29 и 30 июня в Москве пройдет масштабное празднование Дня молодежи

В новостройку по реновации на улице Красных Зорь переезжают 320 семей — Собянин

Собянин рассказал о масштабной программе празднования Дня молодежи в Москве

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей


Экологи «Россети Центр» и «Россети Центр и Приволжье» показали высокий профессионализм на Всероссийском конкурсе

У инвесторов появилась возможность купить ЦФА на "Атомайзе" прямо в мобильном приложении Росбанка

Математики СФТУ разработали методику борьбы с ураганами

Собянин: уровень безработицы в Москве будет снижен до 1,2% к 2030 году


В Ярославской области отель оштрафовали за отдых детей из Москвы

Стрелявший в скейтера в Москве находится в сознании

На юге появится ещё один выезд на МСД

Загрутдинов: строительство трассы Солнцево — Бутово — Варшавское шоссе завершат в 2026 году


Архангелогородцев приглашают на субботник в рамках Всероссийской акции «Вода России»

Семейный пикник «Родные - любимые» пройдет в Поморье в третий раз

В Димитровграде проводят чемпионат России по парусному спорту в классе «микро»

Архангельская область присоединилась к акции «Единый арктический субботник-2024»


Под Симферополем насмерть сбили женщину, переходившую дорогу перед автобусом

В Симферополе предупредили об антитеррористических учениях

В Симферополе пройдут антитеррористические учения

Семья из Симферополя отправилась в колонию за мошенничество


Демиховский лицей в Орехово-Зуеве отремонтируют к сентябрю

У Ростокинского акведука бились гладиаторы

World Aquatics отказала Ефимовой в wild card для участия в Олимпиаде-2024

Пользователи WhatsApp жалуются на массовый сбой в работе мессенджера












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Уимблдон

Теннисистка Анастасия Тихонова вышла в ½ финала квалификации Уимблдона






В Ярославской области отель оштрафовали за отдых детей из Москвы

Загрутдинов: строительство трассы Солнцево — Бутово — Варшавское шоссе завершат в 2026 году

На юге появится ещё один выезд на МСД

Стрелявший в скейтера в Москве находится в сознании