Սիմֆոնիկ նվագախումբը համերգ կնվիրի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 hամերգաշրջանի փակման համերգային երեկոն կնվիրի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։