Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2021

Ադրբեջանի սկսած պատերազմն ավելի է բարդացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը․ Ջոն Էվանս

0

Հուլիսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում է իր Անկախության տոնը։ Օրվա առթիվ ամերիկյան արժեքների և ժողովրդավարության սկզբունքների մասին Tert.am-ը զրուցել է 2004-2006 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետ։ Հարցազրույցում անդրադարձ է արվում նաև հայ-ամերիկյան հարաբերությունների էվոլյուցիային, ներկայիս մակարդակին, ինչպես նաև՝ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։

- Պարո՛ն Էվանս, արդեն ավելի քան 200 տարի է, ինչ ընդունվել է ԱՄՆ Անկախության հռչակագիրը: Ըստ դրա՝ բոլոր մարդիկ ստեղծվել են հավասար, և կան որոշակի անքակտելի իրավունքներ, որոնք կառավարությունները երբեք չպետք է խախտեն, դրանք են՝ կյանքի իրավունքը, ազատությունը և երջանկության իրագործումը, երբ մի կառավարություն չի կարողանում պաշտպանել այդ իրավունքները, նրան տապալելը ոչ միայն իրավունք է, այլ նաև ժողովրդի պարտականությունն է: Մեզ միշտ թվում է, որ բոլոր ամերիկացիները հետևողական են իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, իսկ ԱՄՆ կառավարությունները հնարավորություն չունեն չպաշտպանելու դրանք: Հետաքրքիր է՝ արդյո՞ք մեր այդ պատկերացումները ճիշտ են: Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա Ամերիկան:

- Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, իհարկե, մեր ամերիկյան ժողովրդավարության հիմնարար փաստաթղթերից են, որոնք գրվել են տարբեր ժամանակներում՝ տարբեր նպատակների համար: 1776 թվականի հուլիսի 4-ի հռչակագիրը մեր ծանուցումն էր բրիտանական միապետությանը և աշխարհին, որ մենք ցանկանում ենք որոնել մեր անկախությունը և մեր բողոքների ցուցակը, որոնք մեզ դրդել էին դա անել: Հատկապես ուշագրավ է այնտեղ եղած պնդումը, որ «բոլոր մարդիկ հավասար են ստեղծված»։ Այն մի համարձակ բան է՝ ասված 1776 թ.-ին և մարտահրավեր, որն այդ ժամանակից ի վեր ցնցում է պատմությունը։ Մյուս կողմից՝ Սահմանադրությունը գրվել է այն մարդկանց կողմից, որոնք հավաքվել էին տասներեք սկզբնական գաղութներից՝ Բրիտանիայից մեր անկախությունն ստանալուց հետո, և կոչված էր ապահովելու այն կանոնները, որոնցով պետք է ապրի ժողովրդավարական հանրապետությունը: Իհարկե, դա կատարյալ չէր և արագ փոփոխվեց տասն անգամ («Իրավունքի նախագիծ»): Պետք է նշել, որ Սահմանադրության մշակողները, ինչպես Հռչակագիրը ստորագրողները, անգլիական ծագում ունեցող տղամարդիկ էին՝ ոչ թե կանայք, ստրկված աֆրիկացիներ և ոչ էլ բնիկ ամերիկացիներ (չնայած վերջերս իմացա, որ Սահմանադրության մշակողները խորհրդակցել են իրոկուական առաջնորդների թիվը ֆեդերալիզմի իրենց հայեցակարգը մշակելիս):

Հայտնի է, որ ԱՄՆ Սահմանադրությունը «պայքարի հրավեր է», քանի որ այն բաժանում է իշխանությունը օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև, իսկ Գերագույն դատարանը գործում է որպես մրցավար: Մեծ պատմաբան Առնոլդ Թոյնբին ավելի հեռուն է գնացել և գրել է ամբողջ աշխարհում «Ամերիկյան հեղափոխության շարունակական ազդեցության» մասին: Հայտարարված ժողովրդավարական արժեքների և առկա իրողությունների միջև եղած անդունդը շարունակում է խթանել այն քաղաքական գործընթացը, որը կարելի է դիտարկել այսօր Ամերիկայում և այլուր: Ստրկության շարունակական գոյությունն էր, որ հանգեցրեց մեր՝ 1861-65 թվականների քաղաքացիական պատերազմին, որի հետևանքների դեմ մենք դեռ պայքարում ենք: Հասարակությունում անհատի իրավունքների և հասարակական բարեկեցության միջև հավասարակշռության հասնելը շարունակական մարտահրավեր է:

- Հաշվի առնելով ամերիկյան փորձը՝ որո՞նք կնշեք որպես հիմնական սկզբունքներ և արժեքներ երկրների համար կայունության, զարգացման և բարեկեցության հասնելու ճանապարհին:

- Ես միշտ հավատացել եմ, որ ամերիկյան փորձը կարող է օգտակար լինել այլ երկրների համար, բայց, ի վերջո, յուրաքանչյուր հասարակություն պետք է ինքնուրույն որոշի, թե ինչպես է կազմակերպում իր գործերը և իրականացնում իր նպատակները: Ամերիկյան «մոդելը» չի սազում յուրաքանչյուր հանգամանքի: Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական պատմությունը և մարտահրավերների ամբողջությունը:

- Արդեն 30 տարի է, ինչ Հայաստանը և ԱՄՆ-ն ունեն դիվանագիտական հարաբերություններ: Դուք 2004-2006 թվականներին եղել եք Հայաստանում ԱՄՆ դեսպան: Ես կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը երկու երկրների հարաբերությունների էվոլյուցիայի մասին: Հիմա Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն են դրանք։

- Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը: Ամերիկյան քաղաքականությունը եղել է` աջակցել տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ժողովրդավարական ինստիտուտների աճին: Որքանով է հաջող եղել մեր քաղաքականությունը, ազատ կարելի է հարցնել, բայց հաստատ ավելի շատ դրականներն են, քան բացասականները: Միջազգային հարաբերությունները մշտական հոսքի մեջ են, քանի որ կյանքը միշտ նոր և տարբեր մարտահրավերներ է ներկայացնում: Այնպես որ, ես չեմ կանխատեսում Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության լուրջ փոփոխություններ:

- Պարոն Էվանս, քանի որ ես հնարավորություն ունեմ Ձեզնից հարցազրույց վերցնելու, չեմ կարող չօգտագործել պահը՝ Ձեզ հարցեր տալու Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և Հայաստանը չպետք է որևէ պահանջ ունենա: Ի՞նչ կարծիք ունեք հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ: Ձեր կարծիքով, հարցի վերաբերյալ ի՞նչ վերաբերմունք ունի նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:

- Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության հետ միասին, միշտ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Շուրջ քսանվեց տարի միջնորդները փորձում էին աջակցել կողմերին արդար և տևական լուծման հասնելու հարցում, մի քանի անգամ բավականին մոտենալով դրան, ինչպես Քի Ուեսթում 2001 թվականին։ Բայց դիվանագիտությունը, քաղաքականության պես, հնարավորինի արվեստ է, և մենք տեսանք անցյալ աշնանը, թե ինչ կարող է պատահել: Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի ընթացքում բռնությունն ու ոչնչացումը մեծ ցավ ու տառապանք են բերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և, ցավոք, ավելի են բարդացրել խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը: Ինչպես միշտ է եղել, համանախագահները հասանելի են կողմերին՝ օգնելու համար, բայց ի վերջո կողմերն են, որ պատասխանատու են եղած բազմաթիվ խնդիրները լուծելու հարցում։

- Պատերազմից հետո Ադրբեջանում հայ գերիները պատանդ են մնում քաղաքական սակարկությունների և առևտրի համար: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է լուծել հարցը: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստանին` խնդրի լուծման և հայերին հայրենիք վերադարձնելու հարցում:

- Դժբախտաբար, որոշ պետությունների և ոչ պետական դերակատարների կողմից պատանդները կիրառվում են փրկագնի կամ քաղաքական սակարկությունների համար: ԱՄՆ-ի կողմից մղված առաջին պատերազմը Հյուսիսային Աֆրիկայի Բարբարիի ափի ծովահենների դեմ էր, որոնք նույն գործելակերպն ունեին: Հուսադրող էր տեսնել անօրինական կալանավորված հայերի մի մասի վերադարձը, իսկ Բաքվի դատարանի կողմից մեղադրանքները ընդդեմ մյուսների, առանց իրական գործողությունների ներկայացման, էլ չենք խոսում դաժանության և վայրագության գործողությունների մասին, որոնք տեսել ենք որոշ տեսանյութերում, դեմ են հաստատված միջազգային նորմերին և հումանիտար սկզբունքներին: Դրանք պետք է դատապարտվեն:

- Մոտ 2 ամիս է, ինչ ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի տարածքներում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում և մտադիր չեն հետ գնալ: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հայելային սկզբունքով զորքերը դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից և տեղակայել միջազգային դիտորդներ: Ձեր կարծիքով, ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում:

- Ես այլևս ԱՄՆ դիվանագիտական ծառայության մեջ չեմ և, հետևաբար, ի վիճակի չեմ ասելու, թե ապագայում ինչպիսին կարող է լինել նոր վարչակազմի դիրքորոշումը: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների խախտումը, նույնիսկ եթե կան որոշ վիճելի հատվածներ, որոնք պետք է սահմանազատվեն, ակնհայտորեն չի օգնում իրավիճակին և պետք է իսկույն, այսինքն՝ անմիջապես դադարեցվի։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Карен Хачанов

Теннисист Хачанов вышел в третий круг "Мастерса" в Риме






Минтранс Подмосковья проведет вебинары по дорогам и транспорту 15 мая

Лавров: предстоящий визит Путина укрепит совместную работу России и Китая

В Минтрансе Подмосковья подвели итоги генеральной уборки дорог после зимы

Около 34 тыс выпускников подмосковных школ сдадут ЕГЭ в текущем году