Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2021

Թաիլանդում չինական Sinovac-ով պատվաստված բուժքույրը վարակվել է կորոնավիրուսով ու մահացել

0

Թաիլանդում բուժքույրը չինական Sinovac պատվաստանյութով պատվաստվելուց հետո կորոնավիրուսով է վարակվել և մահացել վարակի հետևանքով: Այս մասին հայտնել է Չուլալոնգկորնի անվան համալսարանի նոր հիվանդությունների գիտաբժշկական կենտրոնի պրոֆեսոր Թհիրավաթ Հեմաչութհան, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով տեղական Sanook լրատվականին:

Հայտնի է, որ 30-ամյա բուժքույրը պատվաստվել է Sinovac պատվաստանյութի 2 չափաբաժնով, սակայն վարակվել է կորոնավիրուսային վարակով և ախտորոշումից մեկ շաբաթ անց մահացել։ Նա աշխատել է կորոնավիրուսավ վարակված մարդկանց հետ, որոնցից էլ վարակվել է։

«Sinovac-ի 2 չափաբաժին ստացածների շրջանում վարակման դեպքեր գրանցվել են, սակայն հիվանդությունը թեթև են տարել, և նրանցից ոչ ոք չի մահացել», - ասել է պրոֆեսորը։

Հեմաչութհայի ուսումնասիրությունները, որոնք նա հանձնել է Թաիլանդի առողջապահության նախարարությանը, վերաբերում են «Դելտա» հիմնամանրէով վարակման դեպքում Sinovac պատվաստանյութի իմունիզացման բացակայությանը։

Նշվում է, որ Թաիլանդում չինական Sinovac պատվաստանյութով ամբողջությամբ պատվաստված առողջապահության ոլորտի ավելի քան 600 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Саснович пробилась во второй раунд турнира WTA-1000 в Риме






Hi-Tech Mail.ru: цена на iPhone 14 опустилась в России до 63 тысяч рублей

«Краснодар» проиграл «Спартаку» в матче РПЛ и не смог возглавить турнирную таблицу

В Подмосковье ребенок напоролся животом на нож

Пашинян заявил Путину, что накопились вопросы, которые нужно обсудить