Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2021

Որևէ մեկի մտքով երբևէ չէր անցնի, որ կգա մի ժամանակ, երբ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի քննությունը պարտադիր չի լինի. Վաչագան Սարգսյան (տեսանյութ)

0

Երբ նախորդ դարավերջին ընդունվեց լեզվի մասին օրենքը, այդ ժամանակ ստեղծվեց լեզուն պաշտպանող մարմին՝ Լեզվի պետական տեսչություն, զարթոնք կար, և այդ տարիներին հնարավոր չէր այսօրվա իրավիճակը պատկերացնել, տեսչությունն ուներ բավականաչափ ուժ և որոշումներ ընդունելու կարողություն. որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կգա մի ժամանակ, երբ հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր չլինի: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Վաչագան Սարգսյանը:

«Այսօր քաղաքը հեղեղված է օտարալեզու ցուցանակներով, հայերենը խեղճուկրակ հարևանի դերում է։ Նախկինում նման բան հնարավոր չէր պատկերացնել, քանի որ կային հսկայական տուգանքներ։ Նույնիսկ խորհրդային տարիներին, երբ Տերմինաբանական կոմիտեն մի որոշում էր ընդունում, այն անպայման կատարվում էր, իսկ հիմա ստեղծվել է մի կառույց՝ Լեզվի կոմիտե, որը խորհրդանշական նշանակություն ունի, որևէ գործառույթ չունի»,- ասել է մտավորականը:      

Ըստ Սարգսյանի՝ հայերենի նկատմամբ լեզվաքաղաքականությունն իր տեղը զիջել է, բայց այն պետք է պահպանել, քանի որ ազգին միավորող հենասյունը գրական լեզուն է. «Գրական լեզուն շարունակաբար ծաղրվել է, մարդիկ ամաչում էին գրական խոսելուց, սկսվեց մի մեծ շարժում՝ բանաստեղծներն ու արձակագիրները գրում էին ժարգոնով և հայհոյախոսությամբ, այն դարձավ կարկառուն արտահայտչամիջոց։ Շատ ստեղծագործություններ կառուցված են մարդկանց ամենացածր զգացողությունների վրա, իսկ դրանք երկար կյանք չեն կարող ունենալ»:

Արվեստագետի կարծիքով՝ որոշակի խավ մոլորված է և կարծում է, թե մշակույթը մարդկանց պիտի իջեցնի, ոչ թե բարձրացնի. «Նրանք հանրությանն իջեցնում են բնազդային մակարդակի՝ մարդասպանություն, սեռական հակումներ, բայց այդ զգացումները չի կարելի անընդհատ գրգռել։ Պարզ է, որ այդ բնազդների վրա ստեղծված գրականությունը պիտի դուր գա մարդկանց։ Դա բացարձակապես ոչինչ չի տալիս, ինքնապարպման պես մի բան է։ Ցանկացած երկի տակ պետք է փիլիսոփայական հզոր միտք, հենք լինի։ Այսօրվա երկերն ստեղծվում են ժամանակավոր զվարճալիքի համար, թիթեռի կյանք ունեցող այդ գործերը չեն կարող մշակույթ կոչվել»:

Վաչագան Սարգսյանի պնդմամբ՝ 2006-ին կազմված հանրակրթության պետական չափորոշչի հեղինակների ազատության աստիճանն ավելի մեծ էր, նրանք կարող էին ինքնուրույն դասագրքեր ստեղծել։ «Այսօրվա չափորոշիչներն այնպես են կառուցված, որ նման ազատություն չկա։ Այստեղ միտում կա՝ գործնականացնել կրթությունը։ Ինչ վերաբերում է լեզվին, լատինատառ գրողները քչացել են, թեև մարտնչողները մնացել են, հայերեն գրելիս երևում է նրանց տգիտությունը։ Հայերեն գրողների շարքում էլ սկսվել է ահավոր տառասխալների, ոճական խզբզոցների արդարացումների շարքը, նրանց արդարացնում են անգամ որոշ լեզվաբաններ։ Ստեղծվել է այլընտրանքային հակաքերականություն։ Մենք մեր ունեցածը, այդ թվում լեզուն և մշակույթը, ո՛չ գնահատում ենք, ո՛չ պահպանում»,- ամփոփել է Վաչագան Սարգսյանը:

Դավիթ Սարգսյան

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Шнайдер вышла в третий круг турнира WTA-1000 в Риме, победив Самсонову в российском дерби






Райдер счастья молодых: в России растет число брачных контрактов

Урганту не дали выступить на вечере памяти Окуджавы

Племя Гунны: рэпер из США в меланхолии, наш Баста — в музлитературе

В Москве на МКАД произошло массовое ДТП