Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և նրա 13-ամյա որդուն՝ Մաքսին նկատել են Լոս Անջելեսում․ դպրոց այցից հետո մայր և որդի ժամանել են Բևերլի Հիլզ՝ ճաշի, որին նրանց է միացել երգչուհու դուստրը՝ 13-ամյա Էմման, գրում է Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։
Ճաշի համար 51-ամյա աստղը ընտրել մեկ ուսը բաց սպիտակ երկար զգեստ, բարձրակրունկ սանդալներ և ոսկեգույն զարդեր՝ իր տեսքն ամբողջացնելով արևային ակնոցով։
Պարբերականը նշել է, որ մինչ ճաշի գնալը Լոպեսը որդու հետ այցելել է Սանտա Մոնիկայի ավագ դպրոցներից մեկը։ Աղբյուրների հայտնած տեղեկությունների համաձայն՝ Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է տեղափոխվել Լոս Անջելես՝ դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքի հետ համատեղ կեցության նպատակով, որի համար էլ ցանկանում է երեխաների կրթությունը տեղափոխել Լոս Անջելես։ Դպրոց կատարած այցի ընթացքում երգչուհին նախապատվությունը տվել է ջինսե տաբատին, սև շապիկին և կապույտ դասական բարձրակրունկներին։ Նա իր տեսքն ամբողջացրել է Chanel ապրանքանիշի սև կաշվե գոտիով, արևային ակնոցով և սև կաշվե պայուսակով։
Վերջին շրջանում, նոր սիրավեպով պայմանավորված, Լոպեսին Լոս Անջելեսում հաճախ են նկատում։ Նա բավական երկար ապրել է Մայամիում, որտեղ ապրում է նաև նախկին ամուսինն ու երեխաների հայրը՝ երաժիշտ Մարկ Էնթոնին։ Աղբյուրները նշել են, որ Բեն Աֆլեքը չի ցանկանում տեղափոխվել Լոս Անջելեսից, քանի որ այստեղ են ապրում նրա երեխաները, իսկ երգչուհու զույգ երեխաները Լոս Անջելես տեղափոխվելու մտքով ոգևորված են։ Վերջին շրջանում զույգին հաճախ են նկատում երեխաների հետ ժամանակ անցկացնելիս։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն արդեն չի թաքցնում հարաբերությունները, որոնց մասին ԶԼՄ-ները վերջերս անդադար գրում են։
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։
Туристы этой национальности достали даже собственных граждан в своей стране: они массово оставляют экскременты на улицах и устраивают беспорядки на местных курортах
Адские цены на Сочи и Анапу заставили российских туристов найти новые пути экономии
Какие украшения чаще всего дарят на годовщину свадьбы: исследование «585*ЗОЛОТОЙ»
Уникальный интерактивный проект Ставропольской психиатрической больницы на выставке-форуме «Россия»