Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2021

Ինստագրամը նոր գործառույթ է գործարկել

0

Instagram սոցիալական ցանցը գործարկել  է Security Checkup նոր գործառույթը, որն ուղղված է օգտատերերի հաշիվներն ավելի անվտանգ դարձնելուն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ընկերության հաղորդագրությանը:

«Այսօր մենք գործարկում ենք Security Checkup- ը, նոր գործառույթ, որը կօգնի մարդկանց պաշտպանել իրենց ինստագրամյան օգտահաշիվները: Security Checkup- ը այն մարդկանց, որոնց հաշիվները կարող են վտանգված լինել, առաջարկում է անցնել իրենց հաշիվն ապահովելու համար անհրաժեշտ քայլերը»,-տեղեկացրել են սոցիալական ցանցից:

Նոր գործառույթի միջոցով այն օգտվողները, որոնց հաշիվները, ըստ սոցցանցի, հնարավոր է, կոտրվել են, կկարողանան ստուգել ՝ արդյոք ինչ-որ մեկը մուտք է գործել հաշիվ, համոզվել, որ էջի տեղեկատվությունը ճիշտ է, հաստատել փոխգործակցությունը այլ օգտատերերի հետ և թարմացնել կոնտակտային տվյալները ՝ իրենց հաշիվը վերականգնելու համար:

Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ անվտանգության ստուգումը հաշվի անվտանգությունն ապահովելու միջոցներից մեկն է: Ինստագրամը նաև խորհուրդ է տալիս հաշվի անվտանգության համար օգտագործել երկու  նույնականացում ՝ ավելացնել հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ, որպեսզի անհրաժեշտության դեպքում սոցիալական ցանցը կարողանա կապվել օգտատիրոջ հետ և վերականգնել հաշիվը:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Уимблдон

Финалистка юниорского Уимблдона-2023 получила временное отстранение за допинг






Глава Дмитрова осуществил мечту детей героев СВО

Домодедовские спортсменки завоевали золото и серебро Чемпионата Европы по боксу

Телеведущая Тина Канделаки опубликовала фото студенческих времен

В Казани завершил работу военно-спортивный сбор «Наследники Победы»