Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2021

ՀՀ կառավարությունը մտադիր է ձեռք բերել Pfizer/BioNTech և Sinopharm պատվաստանյութերը

0

Հայաստանի կառավարությունը մտադիր է գնել կորոնավիրուսի դեմ  Sinopharm (Չինաստան) և  Pfizer/BioNTech (Գերմանիա-ԱՄՆ-Չինաստան) պատվաստանյութերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապատասխան հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 29-ի նիստի օրակարգում:

 «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման շրջանակներում պատվաստումների գործընթացը անխափան և արդյունավետ շարունակելու նպատակով Առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել նաև չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում Sinopharm ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար»,- նշվում է որոշման հիմնավորման մեջ:

Կառավարությունը այս պատվաստանյութերի ձեռքբերման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացնի շուրջ 3 մլրդ 459 մլն դրամ:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով օգտագործվում են ռուսական Sputnik V, բրիտանա-շվեդական AstraZeneca և չինական Coronavac պատվաստանյութերը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Блинкова

Россиянки Аванесян и Блинкова вышли во второй тур турнира в Риме






Песков: Ни одна страна антигитлеровской коалиции не пригласила Россию на торжества в честь разгрома нацистов

Пять помещений для организации работы получили советы ветеранов с начала года

Историческая реконструкция боев прошла в Дмитровском округе

В Москве снежный покров сформировался 9 мая впервые в истории наблюдений