Ռուսաստանը սկսել է Սամարայի շրջանից զինվորականների տեղափոխումը Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժությունների տարածք՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ և հատուկ նշանակության բրիգադների ստորաբաժանումները սկսել են զորքերի վերախմբավորումը «Թերմեզ» զորավարժարանում ՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժություններին, որոնք անցկացվելու են Ուզբեկստանի Սուրխանդարյան շրջանում: Սամարայի օդանավակայանում Իլ-76 ինքնաթիռը բեռնվել է զենքով, համազգեստով …
Ռուսաստանը սկսել է Սամարայի շրջանից զինվորականների տեղափոխումը Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժությունների տարածք՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ և հատուկ նշանակության բրիգադների ստորաբաժանումները սկսել են զորքերի վերախմբավորումը «Թերմեզ» զորավարժարանում ՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժություններին, որոնք անցկացվելու են Ուզբեկստանի Սուրխանդարյան շրջանում: Սամարայի օդանավակայանում Իլ-76 ինքնաթիռը բեռնվել է զենքով, համազգեստով և թռել Թերմեզ քաղաք»,- ասվում է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 30-ից օգոստոսի 10-ը, որին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության և Ուզբեկստանի զինված ուժերի շուրջ 1,5 հազար զինծառայողներ, ռուսաստանյան զորախմբի հիմնական մասը խաղաղապահ զինծառայողներ կլինեն:
Զորավարժությունների շրջանակներում միացյալ զորախմբավորման զինծառայողները կմշակեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության ապահովման հարցերը, հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Երկու երկրների զորավարժություններում ներգրավված կլինի նաեւ շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա՝ ներառյալ օդուժ:
Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.
Конец близок в релизном трейлере Destiny 2: The Final Shape
Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х
Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court
Эксперты Центра лечебной педагогики приняли участие в IV Форуме руководителей организаций «Мы в ответе за наших детей» и провели курс повышения квалификации для специалистов
В РУМЦ МГППУ действует правовой просветительский лекторий для студентов с инвалидностью и сотрудников вузов-партнеров
Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов
Заведующая поликлиническим отделением «Евроонко» Ольга Козлова выступила на Всероссийском кардиохирургическом саммите
Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России
XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024
ТСД промышленного класса Saotron RT-T60
Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних