Սերը մոտիվացնու՞մ է. Ադելը շարունակում է նիհարել իր նոր ընկերոջ կողքին
Վերջերս Ադելը ավելի հաճախ հիշատակության է արժանանում ոչ թե որպես երգչուհի, այլ որպես յուրահատուկ կամքի ուժ ունեցող անձ: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն: Իրոք, միայն վերջին երկու տարում հանրահայտ երգչուհին նիհարել է 23 կիլոգրամով: Հավանաբար, նոր հարաբերություններն օգնում են Ադելին մնալ լավ մարզավիճակում. վերջին շրջանում նա հանդիպում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի գործակալ Ռիչ …
The post Սերը մոտիվացնու՞մ է. Ադելը շարունակում է նիհարել իր նոր ընկերոջ կողքին appeared first on ԳԱԼԱ.
Վերջերս Ադելը ավելի հաճախ հիշատակության է արժանանում ոչ թե որպես երգչուհի, այլ որպես յուրահատուկ կամքի ուժ ունեցող անձ: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:
Իրոք, միայն վերջին երկու տարում հանրահայտ երգչուհին նիհարել է 23 կիլոգրամով: Հավանաբար, նոր հարաբերություններն օգնում են Ադելին մնալ լավ մարզավիճակում. վերջին շրջանում նա հանդիպում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի գործակալ Ռիչ Փոլի հետ:
Նախօրեին երգչուհուն ու մենեջերին նկատել էին Լոս Անջելեսում՝ ժամադրությունից հետո: Զույգը լքել է այն ռեստորանը, որտեղ միասին անցկացրել են երեկոն:
Սիրելիի հետ հանդիպման համար Ադելն ընտրել է մի հանդերձանք, որը հիանալի կերպով ընդգծել է նրա քաշի կորստի տպավորիչ արդյունքները: Երգչուհին ընտրել է սև շապիկ, վանդակավոր կիսաշրջազգեստ, ոճային կոշիկներ և փոքրիկ պայուսակ: Հանդերձանքը զուսպ է թվում, բայց շատ ոճային: Եվ ամենակարեւորը`այն ընդգծում է Ադելի բոլոր առավելությունները:
Երկրպագուները պաշտում են այս զույգին եւ նշում, թե ինչպիսի հիանալի տեսք ունի երգչուհին:
Հիշեցնենք, որ 2019թ.-ին Ադելը որոշել էր դադարեցնել կարիերան`ընտանեկան դրաման կարգավորելու համար. գործարար Սայմոն Կոնեկիի հետ ամուսնալուծության գործն ավարտվեց միայն այս տարվա սկզբին:
Երկրպագուները վստահ են. Ադելն իրեն շատ ավելի երջանիկ է զգում Ռիչի հետ հարաբերություններում: Նոր կյանքն օգնել է նրան գտնել սեփական ոճը: Դժվար է պատկերացնել, որ 2010թ.-ին Ադելը կարող էր իրեն թույլ տալ մինի հագնել:
Երկրպագուները սպասում են երգչուհու նոր ալբոմին, բայց առայժմ այս մասին տեղեկատվություն չկա: Հավանաբար, երբ Ադելը վստահ լինի հարաբերություններում, նա կհիշի իր երաժշտական ուղին:
The post Սերը մոտիվացնու՞մ է. Ադելը շարունակում է նիհարել իր նոր ընկերոջ կողքին appeared first on ԳԱԼԱ.