Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Октябрь
2021

«Հրապարակ»․ Արարատում ընտրությունների ողջ ինտրիգն այն է, թե ում կաջակցեն այս շրջանում մեծ ազդեցություն ունեցող Ավշարի Գրիգորյանները

0

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցաշինական աշխատանքներն ակտիվացել են․ սեպտեմբերի 19-ին Վեդի քաղաքում տեղի է ունեցել «Մեր հզոր համայնք» նորահայտ կուսակցության հիմնադիր համագումարը, գրանցման հայտը ներկայացվել է արդարադատության նախարարություն, սպասում են գրանցմանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Վեդիի եւ Արարատի շրջանների համայնքապետերի նախաձեռնությամբ ստեղծվում է նոր կուսակցություն, որպեսզի դրանով մասնակցեն նոյեմբեր-դեկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ «Մեր հզոր համայնք»-ի նախագահ է ընտրվել Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը, ով էլ գլխավորելու է Վեդիի շրջանի ընտրացուցակը եւ պայքարելու է իշխանության թեկնածուի` կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի դեմ։ Կուսակցության խորհրդում, սակայն, ընդամենը երկու համայնքապետ է ընդգրկված՝ Լուսառատի եւ Ուրցաձորի համայնքապետերը, մյուսները համայնքների ակտիվ ներկայացուցիչներ են։

Մեր տեղեկություններով, Արարատի ընտրություններին նորահայտ կուսակցությունը եւս հայտ է ներկայացնելու՝ Արարատի գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի թեկնածությունն են առաջադրելու, որին անցած ընտրություններին առաջադրել էր ՀՀԿ-ն: Առաջադրվելու ցանկություն ունի նաեւ Արարատ գյուղի՝ Դավալուի ՀՀԿ-ական համայնքապետ Կարեն Ղազարյանը: Այս մարզում ընտրությունների ողջ ինտրիգն այն է, թե ում կաջակցեն այս շրջանում մեծ ազդեցություն ունեցող Ավշարի տերերը` Գրիգորյանները։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ աջակցեն ոչ թե ՀՀԿ-ի թեկնածուին, այլ Հայկյանին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Анастасия Потапова вышла во второй круг турнира WTA-1000 в Риме






В РПЛ сменился лидер турнирной таблицы

Несколько автомобилей столкнулись на 69-м километре МКАД

«Мне нравится жить в лесу». Судьба детей-актеров СССР из взрослых фильмов

В ДТП с грузовиком на МКАД один человек погиб и двое пострадали