Ծաղկաձորում Հայաստանի երեք շախմատիստներ մեկ միավոր են զիջում առաջատար Սամվել Տեր-Սահակյանին
0
Ծաղկաձոր առողջարանային քաղաքում շախմատի ChessMood Open բաց առաջնությունը հատել է հասարակածը: Վեց տուրից հետո «A» խմբում մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նրան կես միավոր զիջում են Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի չորս շախմատիստներ, իսկ մեկ միավոր պակաս վաստակած հինգ շախմատիստների մեջ են Դավիթ Շահինյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ