Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Май
2022

Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթն ավարտվել է, հայտնի է հաղթողը

0
Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթն ավարտվել է, հայտնի է հաղթողը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած մրցույթի արդյունքներն ամփոփվել են: Երեկ հայտարարվեց, որ SMS քվեարկության ու ժյուրիի կարծիքները համընկել են, 12 քանդակների շարքում ամենաշատ ձայներն է ստացել Արմեն Սամվելյանի տարբերակը։

Ծառուկյանը Փրկչի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարեց 4 ամիս առաջ, այս ընթացքում Հայ առաքելական եկեղեցին մի քանի անգամ բարձրաձայնեց՝ Քրիստոսի արձանի տեղադրումը հայ եկեղեցուն հարիր չէ։ ԲՀԿ առաջնորդը, սակայն, մտադրությունից չհրաժարվեց:

«Քանի որ մենք քրիստոնյա ազգ ենք ու առաջին քրիստոնյա ազգը, բոլորի ցանկությունն ու նպատակն էր, որ դա լինի մեր երկրում, ու տեսնելով ժողովրդի աջակցությունը, ոգևորվածությունը` մի բանում ապացուցեց, որ ճիշտ ուղու վրա ենք, դա Աստծու գործ է, դա պետք է կարողանանք կատարել, իրականություն դարձնել», - վստահ է Ծառուկյանը:

Հիսուսի արձանի տեղադրմամբ զբաղվող հանձնախմբից տեղեկացրին՝ արձանի պատրաստումն ու տեղադրումն ավարտելու համար 2-ից 3 տարի կպահանջվի։ Չնայած Հատիս լեռան վրա տեղադրելու մասին տեղեկություններին, հանձնաժողովից փոխանցում են, որ քննարկվում են մի քանի տարբերակներ, և տեղանքը դեռ պետք է ընտրվի, այն բարձրադիր վայր պետք է լինի, ինչից հետո էլ կդիմեն պատկան մարմիններին թույլտվություն ստանալու համար։

Կտեղադրվի արձանը, թե ոչ, կորոշեն տեղական ինքնակառավարման մարմինները: Մշակույթի նախարարությունից ասում են՝ իրենք այստեղ որևէ գործառույթ չունեն։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ընդգծում է՝ նման դեպքերում որոշումներ կայացնելիս վերջին խոսքը պետությունը պետք է ասի: Ճարտարապետը պնդում է՝ նման արձաններ տեղադրելու համար հստակ մասնագիտական փորձաքննության կարիք կա. «Նորմալ քանդակ է, ճիշտ է` մի կողմ է ուղղված, եթե բարձր տեղ դրվի, ուրեմն նրա հակառակ կողմը մի քիչ այդքան էլ բան չէր: Նախկինում կար մի քիչ ավելի կարծր մոտեցում այդ բաների, հիմա ասենք թե, կապանքները բաց են թողնվել, և արդեն այստեղ մի քիչ ազատականություն լցնելը շատ լավ է, բայց ամենաթողությունն է վտանգավոր: Այս անգամ էլ մյուս ծայրահեղության մեջ կարող է ընկնենք: Դրա համար ամենալավը դա է, որ կարգավորվի յուրաքանչյուր խնդիր»:

«Մեր քաղաքականությունը գնում է դեպի էլ ավելի ինքնավարացման ՏԻՄ-երի, և այդ մարդիկ, ովքեր ընտրվում են այդ համայնքի կողմից, պետք է որևէ գործառույթ ունենան կամ չունենան, այսինքն` գեղարվեստական, բովանդակային մասը ամբողջությամբ իրենց պատասխանատվության ներքո է», - ասում է Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը` հավելելով` ստեղծագործության վերաբերյալ անհնար է գեղարվեստական չափորոշիչներ ստեղծել: Ըստ իշխող խմբակցության պատգամավորի` դա գրաքննության կնմանվի։

Այլ հարց է, եթե օրինակ` պարզվի, որ այդ տարածքում պատմամշակութային այլ հուշարձան կա, չեն պահպանվում ավտանգության նորմերը, խաթարվում է բնապահպանական միջավայրը: Այս դեպքերում, ըստ պատգամավորի, քաղաքաշինական նորմեր կան. «Այդպիսի հարցերի դեպքում, իհարկե, պետությունն ունի մեխանիզմներ, չափորոշիչներ, քաղաքաշինական չափորոշիչներ, բնապահպանական չափորոշիչներ»:

Մայրուղիներին, գյուղերում, քաղաքներում արձանների, քանդակների ու խաչերի թիվը տարեց տարի ավելանում է։ Դրանց տեղադրման որոշումը վերապահված է ինքնակառավարման մարմիններին, սակայն պարզ չէ՝ ինչպես են վերահսկվում օրինակ` անվտանգության նորմերը։ Երկու ամիս առաջ Երանոս գյուղում կանգնեցված 44 մետրանոց խաչը քամուց ընկավ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Саснович вышла в третий раунд турнира WTA-1000 в Риме






Ковальчук, Изотова и Артамонов предложены на должность главы Счетной палаты

Водителей предупредили о дожде и заморозках на трассе М-4 в Воронежской области

Мантуров уйдет с поста главы Минпромторга, но сохранит пост вице-премьера

В Бийске Алтайского края при пожаре в больнице эвакуировали более 40 человек