Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Май
2022

Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- գրել է նա:

Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել պետդեպը՝ նշելով, որ կողմերը քննարկել են նաև «առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ ռազմագերիների ազատ արձակմանը»:

«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին գտնել տևական համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Новак Джокович

Открытый чемпионат Италии: Новак Джокович получил сильный удар после выхода в третий раунд после Корантена Муте | Теннисные новости






Житель Заречного занял у своих знакомых более двух миллионов рублей на азартные игры

Заполняемость индустриальных парков Подмосковья достигла 87%

Собянин рассказал о проведении конного фестиваля

14-летний зацепер, получивший удар током в Подмосковье, находится в коме