Հայտնի բալետի պարող Իգոր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի նոր ընտրյալն է։ Այս եզրակացության են եկել «Важные истории»-ի և Der Spiegel-ի հետաքննող լրագրողները։
Ըստ ԶԼՄ-ների՝ Պուտինի դուստրը՝ Եկատերինա Տիխոնովան, վերջին տարիներին ավելի քան 50 անգամ Մյունխեն է մեկնել։ Բալետի պարող Իգոր Զելենսկին այս քաղաքում ապրում և աշխատում է 2016 թվականից։ 2019 թվականի վերջին Տիխոնովան պատրաստվում էր տեղափոխվել Գերմանիա։
2018 թվականից Զելենսկին հանդիսանում է Ազգային մշակութային ժառանգության հիմնադրամի վերահսկիչ խորհրդի անդամ, որը պատասխանատու է Ռուսաստանի Դաշնության մարզերում մշակութային և կրթական համալիրների կառուցման համար։ Նախագիծը նախաձեռնել է անձամբ Պուտինը։
Տիխոնովան և Զելենսկին, ըստ լրագրողների, դուստր ունեն, որը ծնվել է 2017 թվականին։
Իգոր Զելենսկին Բավարիայի բալետի նախկին պարող է, որն աշխատանքից դուրս է եկել 2022 թվականի ապրիլին։ Ըստ ամենայնի, նա հեռացվել է այն պատճառով, որ հրաժարվել է հրապարակայնորեն դատապարտել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար։
Թե որտեղ են ներկայում Զելենսկին և Պուտինի դուստրը, լրագրողներին անհայտ է։ Der Spiegel-ը փորձել է զանգահարել Զելենսկիին, սակայն նա չի վերցրել հեռախոսը։
Հիշեցնենք, որ Տիխոնովան ՌԴ նախագահի կրտսեր դուստրն է։ Նա աշխատում է Մոսկվայում՝ որպես «Իննոպրակտիկա» հիմնադրամի տնօրեն։ Գիտական կոնֆերանսների և կոնգրեսների մշտական մասնակից է։ Նա ծնվել է 1986 թվականի օգոստոսի 31-ին Դրեզդենում։ Տեղեկություններ կան, որ ավելի վաղ Եկատերինա Տիխոնովան ամուսնացած է եղել հոր ընկերոջ՝ գործարար Կիրիլ Շամալովի հետ, սակայն այժմ զույգն ամուսնալուծված է։
Состоялась церемония вручения премии Men Today Trends
Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки
'Maybe this new Stardew Valley-like game is pretty good' I said to myself after blearily noticing I'd played it until 2 in the morning
The latest friendship-ruining co-op game on Steam is a punishing platformer where you're chained to your pals, and it's about to crack 100,000 concurrent players
Прохождение элитного подземелья «Лесной алтарь» в Tarisland
Вратарь «Композита» об игре на Сахалине в 4 утра по Москве: «Как выползли из самолета – поняли, что нас ждет. Из аэропорта – сразу на стадион, когда горели 0:3, осознал – сил нет. Хорошо, никто не уснул, ха-ха»
Курсанты Пермского военного института Росгвардии приняли участие в межведомственной олимпиаде по дрессировке служебных собак
Контрольный матч. "Спартак" обыграл "Торпедо".
Спортсмены из Мытищ победители на соревнованиях по акробатическому рок-н-роллу