«Իշխանավորները, չինովնիկները չպիտի որոշեն, թե լրագրողը պիտի հավատարմագրված լինի, թե ոչ». Արամ Աբրահամյան
Չնայած փորձագիտական ու լրագրողական շրջանակների դժգոհությանը, խորհրդարանն այսօր միայն իշխանական պատգամավորների ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրացումների նախագիծը։