Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Май
2022

Ընդդիմադիր ցուցարարները շրջափակել էին նախագահական նստավայրի և Անվտանգության խորհրդի շենքերը

0
Ընդդիմադիր ցուցարարները շրջափակել էին նախագահական նստավայրի և Անվտանգության խորհրդի շենքերը

Ընդդիմադիրներն այսօր Ֆրանսիայի հրապարակից առավոտյան քայլերթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26, որտեղ երեք ժամ փակ պահեցին նախագահական նստավայրի երկու մուտքերը:

Նստավայրի գլխավոր մուտքի մոտ հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարաների միջև: Քաղաքացիները փորձում էին շարժվել դեպի նախագահականի բակ։ Ոստիկանները, սակայն, ցուցարաներին արգելեցին անցել նստավայրի տարածք։

Ի դեպ, նախագահ Վահագն Խաչատրյանը մայիսի 21-ից երկրում չէ, նա Շվեյցարիայում մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին։

Ընդդիմադիր առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն այսօր ևս հայտարարեց, թե իրենք արդեն իսկ հաջողել են, իրենց պայքարն արդյունք է տվել։ Պնդեց, թե իշխանությունները չեն կարողացել իրականացնել իրենց ծրագրերը. - «Եթե այս շարժումը չլիներ, վստահեցնում ես ձեզ, որ ամեն ինչ արդեն ավարտված կլիներ։ Առնվազն ժողովուրդը կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում էր հանձնել երկիրը»։

Ընդդիմության ներկայացուցիները վստահ են, որ հասնելու են իրենց առջև դրված նպատակին՝ վարչապետը հրաժարական է տալու։ Արդյո՞ք մոտավոր պատկերացում ունեն, թե երբ է տեղի ունենալու դա, մեկ, երկու թե երեք ամիս անց, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք ժամկետներ չեն հայտնում. - «Բայց ասում ենք բանաձևը ոնց պետք է հասնենք դրան ու նաև հստակ ձևակերպում ենք, որ իր՝ մեկ օր ավել իշխանության մնալը վտանգավոր է»։

Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրելու

 

Փողոցային պայքար մղող ընդդիմությունը տևական ժամանակ է չի մասնակցում խորհրդարանի աշխատանքին, բայց Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Սաղաթելյանն այսօր հայտնեց, որ իրենք խորհրդարան են վերադառնալու իրենց օրակարգով։ Հաջորդ շաբաթ արտահերթ նիստ կհրավիրեն։ Թե ինչ օրակարգով են գնալու խորհրդարան, Սաղաթելյանն ասաց՝ մանրամասները երեկոյան կհայտնեն։

Նույն ընթացքում, երբ արգելափակված էր նախագահական նստավայրը, ցուցարարները փակ էին պահում նաև Բաղրամյանի հետնամասում գտնվող Անվտանգության խորհրդի շենքի մուտքը։ Ավելի ուշ ընդդիմադիր պատգամավորներից Արամ Վարդևանյանն ու Հայկ Մամիջանյանը ցանկացան մտել Անվտանգության խորհրդի շենք, ոստիկանները նրանց հայտնեցին, որ շրջափակման հետևանքով աշխատակիքները չեն կարողացել մտնել աշխատավայր։

Արդեն կեսօրին ցուցարարները հեռացան նախագահականի ու Անվտանգության խորհրդի շենքերի մուտքերից։

Կարճ ժամանակով ընդդիմադիրների երթը կանգ առավ կառավարական առանձնատների ու Եվրամիության պատվիրակության շենքի առջև։ Ընդդիմության ներկայացուցիչները Եվրամիությանը մեղադրում են, իրենց պնդմամբ՝ իշխանությունների հակաժովովրդարական գործողությունների վրա աչք փակելու համար։

Ցուցարարները շարժվեցին կենտրոնական փողոցներով, ընթացքում ավելի քան 30 րոպե փակ պահեցին Մաշտոց, Պարոնյան, Լուսավորիչ փողոցների խաչմերուկը, ինչից հետո շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որը չորս կողմից փակ են պահում մայիսի 1-ից։

Իրավիճակը այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ

«Պիտի անկեղծ ասեմ, որ իմ գնահատականով, իրավիճակը, որ դուք ներկայացնում եք, այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ», - այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե ընդդիմության անհնազանդության ակցիաների «քաղաքական նշանակությունն արդեն սպառվել է». - «Արդեն ոչ թե իշխանության դեմ է, այլ այլևս հանրության դեմ են և ունեն հետևյալ տրամաբանությունը. որ, այ եթե դուք մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ուրեմն ավելի շատ ձեզ համար կստեղծենք անհարմարություններ»։

Նրա խոսքով, ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավորոր քաղաքական միջոցներով իր ասելիքն ասել հանրությանը, բայց վարչապետի համոզմամբ, ոչ միայն քաղաքական պահանջ չի ձևավորել, այլև հանրությանը չի ներգրավվել գործընթացում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Рублёв в трёх сетах обыграл Маркоса Гирона и вышел в третий круг «Мастерса» в Риме






Онкоортопедия: синтез науки и практики

"Цена улетит в небо": эксперт призывает россиян заранее купить это

В минобороны снова громкое задержание

Воздушные гиганты Сикорского: как в Российской империи был создан первый тяжёлый бомбардировщик