Դայսոնը ցույց է տվել ապագայի ռոբոտներ՝ տան մաքրման համար
Դատելով աղբյուրի տվյալներից՝ ընկերությունը գլոբալ պլաններ ունի ապագա ռոբոտաշինական տեխնոլոգիաների համար՝ այս տարի Dyson-ն արդեն աշխատանքի է ընդունել մոտ 250 ռոբոտաշինության ինժեներ, ովքեր աշխատում են համակարգչային տեսողության, մեքենայական ուսուցման և մեխատրոնիկայի ոլորտներում։ Առաջիկա հինգ տարում ընկերությունը նախատեսում է աշխատանքի ընդունել ևս մոտ 700 մասնագետի։