«Բանալի» հարթակը անշարժ գույքի շուկայում նոր խոսք և ասելիք ունի․ վարձակալության և առքուվաճառքի հայտարարությունների միասնական հարթակ՝ Հայաստանում (տեսանյութ)
Banali.am-ը անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության հայտարարությունների առցանց հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք առանց միջնորդի և անվճար եղանակով կարող է տեղադրել հայտարարություն, միաժամանակ փնտրել ցանկացած տեսակի անշարժ գույք։
2021թ-ից շուկայում գործող այս հարթակի հիմնադիրները ոլորտի հնաբնակներից են, խոսքը «Ռենշին» ընկերության հիմնադիրների մասին է։
Banali.am-ում կարելի է գտնել ցանկացած անշարժ գույք՝ վաճառքի, վարձակալության, մատչելի և պրեմիում տարբերակներ, երկրորդային շուկայից և անմիջապես կառուցապատողից։ Այս հարթակը առաջինն է Հայաստանում, որտեղից կարելի է անմիջապես հենց կայքից դիմել հիպոտեկային վարկավորման համար և առցանց անցնել ողջ գործընթացը։ Ուշադրություն դարձնելով ներքին կազմակերպվածությանը և ծառայությունների որակին «Բանալի»-ն հետևում և ստուգում է հաճախորդների հետ ունեցած հեռախոսզանագերը, նամակագրությունները, վերլուծում դրանք, քննարկում աշխատակիցների հետ։
Քաջատեղյակ լինելով ոլորտի խնդիրներին և կարևորելով դրանց լուծման անհրաժեշտությունը՝ այստեղ պարբերաբար կազմակերպվում են «բանալիտիկ» զրույցներ, հրավիրվում են ոլորտի մասնագետներ, որոնց հետ քննարկում են մի շարք կարևոր և ուշադրության արժանի թեմաներ, հաճախորդներին ծանոթացնում անշարժ գույի շուկային, կնճռոտ հարցերին և այլն։ «Բանալի»-ի իրավաբանները պատրաստ են ցանկացած խնդրահարույց իրավիճակում անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին։
Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը, «Բանալի»- ի գրասենյակում հաճախորդներին տրամադրվում են VR ակնոցներ, որոնց միջոցով առանց ֆիզիկապես բնակարանում ներկա գտնվելու, հաճախորդները «հայտնվում» են բնակարանում, շրջում այնտեղ, ծանոթանում, գնահատում այն։
Banali.am-ում հայտարարություն տեղադրելը շատ հեշտ է, իսկ եթե այնուամենայնիվ զլանում եք, Banali.am-ի աշխատակիցները կանեն դա Ձեր փոխարեն։
Banali.am-ը տրամադրում է նաև պրոֆեսիոնալ ռեալտորական ծառայություններ՝ շուկայականից առավել մրցակցային պայմաններով, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անշարժ գույք գնել, վարձակալել կամ իրենք են վաճառում/ վարձակալության տալիս և ցանկանում են, որպեսզի այդ գործընթացը իրականացվի իրենց փոխարեն՝ արագ, առանց քաշքշուկի և վստահելի ու արհեստավարժ մասնագետների կողմից: