Dalma Garden Mall-ը 10-ամյակի կապակցությամբ հուշագրեր ստորագրեց մի շարք կազմակերպությունների հետ՝ սկիզբ դնելով բարեգործական մի շարք ծրագրերի
2012 թ-ի հոկտեմբերի 20-ին Dalma Garden Mall-ն առաջին անգամ բացեց իր դռները հաճախորդների առաջ՝ լինելով առաջին մոլը Հայաստանում։ Այսօր Dalma Garden Mall-ը նշում է իր 10-ամյակը՝ ըստ իրենց ցուցիչների՝ այս տարիներին ունենալով ավելի քան 40 մլն այցելու։ Dalma Garden Mall-ում բացվել են 100-ավոր ճանաչված բրենդներ և այսօր էլ շարունակում են ավելանալ։
Dalma Garden Mall-ի գործունեության կարևոր մաս են կազմում սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ծրագրերը, որով հանդես է եկել մոլը՝ վերջին 10 տարվա ընթացքում։ «Լինելով ավելի պատասխանատու» խորագրի ներքո Dalma Garden Mall-ը ոլորտում սկիզբ է դնում մի նոր մշակույթի, որի հիմքում ռեսուրսների նպատակային օգտագործումն է և մնայուն արժեքների ստեղծումը։
«Նախկինում մենք արդեն համագործակցել էին տարբեր կազմակերպությունների հետ։ Օրինակ՝ «Կողբ» հիմնադրամի հետ ժամանակին իրականացրել ենք ծառատունկ և այսօր Կողբում կա Դալմայի անվան պուրակը, WWF-ի հետ այս գարնանը իրականացրեցինք մեծ էկոարշավ, որի շրջանակներում պարբերաբար ներկայացնում էինք մոլում ներկայացված բրենդների էկոլոգիական նախագծերը, այդ օրերին Դալմայում ցուցադրեցինք 10-ից ավելի արվեստի գործեր, որոնք ամբողջովին պատրաստված էին թափոններից, նաև տեղադրել էինք էլեկտրական հեծանիվներ, որոնցով գեներացված էլեկտրաէներգիան ուղարկեցինք սահմանամերձ գյուղերի դպրոցներ։ Շարունակելով հոգ տանել մեր մոլորակի մասին՝ շուտով Dalma Garden Mall-ում տեղադրելու ենք աղբի տեսակավորման թափոնամաններ»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Dalma Garden Mall-ի Արտաքին և ներքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը։
Կոմերցիոն միջոցառումներով 10-ամյակը նշելու փոխարեն Dalma Garden Mall-ն այն նշում է մի շարք կարևոր նախաձեռնությունների ու ծրագրերի սկիզբն ազդարարելով։
«10-ամյակի համերգային և կոմերցիոն միջոցառուների փոխարեն մենք որոշեցինք մեր բյուջեն տրամադրել նմանատիպ նախագծերին, որոնք շատ ավելի մնայուն արժեքներ կստեղծեն։ Միևնույն ժամանակ, որպեսզի մեր հաճախորդները զգան տոնական տրամադրությունը Dalma Garden Mall-ի շենքի ներսում, մենք մեր հաճախորդների համար նախատեսել ենք զեղչեր, կլինի խաղարկություն և այլն»,- ասաց Dalma Garden Mall-ի Մարքետինգի բաժնի ղեկավար Էլեն Մկրտչյանը։
Կորպորատիվ սոցիալական պատախանատվության ռազմավարության առանցքում ապագան և զարգացումն են․ այդ նպատակով ընտրվել են հինգ ուղղություններ, որտեղ շարունակաբար ուղղվելու են ջանքերն ու ռեսուրսները։ Dalma Garden Mall-ի 10-ամյակի միջոցառումների հիմնական մասը հենց այս ծրագրերն են, որոնք մշակել են այնպիսի կարևոր կազմակերպությունների հետ, որոնց հետ Dalma Garden Mall-ը կնքեց եկարաժամկետ համագործակցության հուշագիր։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման համար առանձնացվել են հետևյալ ուղղությունները՝ երեխաների զարգացում, սահմանամերձ մարզեր, հայրենիքի պաշտպաններ, կրթություն, էկոլոգիա։
«Մեզ համար շատ դժվար էր ընտրել հենց այն հինգ ծրագրերը, որոնց շուրջ ցանկանում էինք կառուցել տասնամյակի մեծ արշավը։ Այս ծրագրերը իրականացնում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնց կողքին լինելը մեզ համար հպարտություն է, քանի որ այդ ընկերությունները Հայաստանում ահռելի աշխատանք են իրականացնում»,- ասաց Dalma Garden Mall-ի Արտաքին և ներքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը։
10-ամյակի CSR միջոցառումների շրջանակում առաջին հուշագիրը կնքվեց «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ։ Համագործակցության շրջանակներում Dalma Garden Mall-ը օգնել է «Բարի մամա» կազմակերպությանը՝ ամառային ճամբարի ֆոնդը հավաքագրելու գործում, իսկ հոնիսի 1-ին Մեծ Մասրիկ գյուղի ավելի քան 40 երեխաների հյուրընկալել են Dalma Garden Mall-ում և կազմակերպել նրանց ժամանցը։ Հուշագրով Dalma Garden Mall-ը պարտավորվում է պարբերաբար օգնել կազմակերպությանը՝ իրենց ներդրումը ունենալու սահմանամերձ երեխաների զարգացման գործում։ «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Մարինե Ադուլյանը շնորհակալություն հայտնեց Dalma Garden Mall-ին՝ մշտապես կազմակերպության կողքին լինելու և բազմաթիվ ճակատագրեր փոխելու համար։
Հաջորդ երկարաժամկետ համագործակցության հուշագիրը ստորագրվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետ, որի շրջանակներում Dalma Garden Mall-ը կանոնավոր կերպով աջակցելու է հիմնադրամին՝ զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցության ապահովման գործում։ Այսուհետ Dalma Garden Mall-ը պարտավորվում է ամեն ամիս իր գովազդային հասույթի 10%-ն ուղղել հիմնադրամին։
10-ամյակի CSR միջոցառումների շրջանակում հուշագիր կնքվեց նաև Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի՝ COAF-ի (Children of Armenia Fund) հետ։
COAF-ն ահռելի մեծ աշխատանք է իրականացնում Հայաստանում՝ նպաստելով երեխաների զարգացմանն ու կրթությանը։ Կարևորելով երիտասարդների զարգացումն ու կրթությունը՝ այս համագործակցության շրջանակներում սահմանվելու է Դալմայի անվան կրթաթոշակ, որով հնարավորություն կտրվի բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով երեխաներին ստանալ որակյալ կրթություն։ Այդ երեխաները հետագայում հնարավորություն կունենան անցնել պրակիկա Dalma Garden Mall-ում, եթե ունեն բարձր առաջադիմություն, համայնքներից են և մասնակցել են COAF-ի որևէ կրթական ծրագրի։ Հուշագիրը COAF-ի կողմից ստորգարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
Dalma Garden Mall-ն իր մյուս նախագիծն իրականացնելու է «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ համատեղ։ Ընտրվելու են շահառուներ, որոնց բիզնես նախագծերը ֆինանսավորվելու են։ ««Ազնավուր» հիմնադրամը, որ շարունակում է Շառլ Ազնավուրի մարդասիրական առաքելությունը Հայաստանում, սկիզբ է դրել մի նախաձեռնության, որով աջակցում է «Զինվորի տան» շահառուների բիզնես ծրագրերի իրականացմանը։ Երբ մենք լսեցինք այս ծրագրի մասին, հասկացանք, որ սա հենց այն ծրագիրն է, որի շուրջ ցանկանում ենք համագործակցել, քանի որ այսպիսով մենք օգնում ենք զինվորներին մնայուն արժեք ստեղծել և վերադառնալ կյանք»,- ասաց Dalma Garden Mall-ի Արտաքին և ներքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը։
Եռակողմ համագործակցության հուշագիրը «Ազնավուր» հիմնադրամի կողմից ստորագրեց հիմանադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը, իսկ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Վարդերեսյանը։
Մարիամ Չաքարյանը ընդգծեց, որ Dalma Garden Mall-ի նախաձեռնությունները չեն սահմանափակվում վերոնշյալ ծրագրերով։
«Հուշագրերը ստորագրելով ֆորմալ բույթ ենք տալիս այս ամեն ինչին և իրավական հիմք ենք դնում հետագա համագործակցության համար։ Ցանկանում ենք, որ մեր այս նախաձեռնությունները վարակիչ լինեն մեր մյուս գործընկերների համար»,- եզրափակեց նա։