Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան հոկտեմբերի 22-ին հայտարարել է, թե Բրյուսելում գումարված Եվրամիության գագաթնաժողովի որոշումները հաստատում են, որ կառույցն ընտրել է առճակատման ճանապարհը:
«Եվրամիության խորհրդի նիստում ընդունված որոշումները ևս մեկ անգամ հաստատում են Եվրամիության առճակատման քաղաքականությունը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված Զախարովայի հայտարարության տեքստում:
Խոսնակի պնդմամբ, Եվրամիությունը չի դրսևորում Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ կարգավորելու մտադրություն:
«Եվրոպական միությունը շարունակում է անխոհեմ եղանակով մեծ ներդրումներ կատարել ռազմական գործողությունները երկարացնելու համար: Այդ նպատակով ԵՄ-ն որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 500 միլիոն եվրո, ֆինանսավորում է զենքի մատակարարումը և ստեղծում է Ուկրաինային ռազմական օգնության հարցով ԵՄ հատուկ առաքելություն»- ասվում է հայտարարությունում:
Խոսնակի փոխանցմամբ ԵՄ-ն վարժելու և հանդերձանք է տալու ուկրաինացի զինյալներին, «ովքեր կշարունակեն սպանել խաղաղ բնակիչներին և ոչնչացնել քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»:
«Պատրա՞ստ է Եվրամիությունը պատասխանատվություն ստանձնել այդ հանցանքների համար»,- հռետորական հարց է տալիս Զախարովան:
Նրա պնդմամբ, Եվրամիությունը չունի Ռուսաստանին քննադատելու բարոյական իրավունք, «քանի որ 8 տարի շարունակ անտեսել է Դոնբասի բնակիչների սպանությունները և տառապանքները»:
ՄԱԿ-ի տվյալներով Ուկրաինայի վրա փետրվարի 24-ին Ռուսաստանի հարձակումից ի վեր Ուկրաինայում հոկտեմբերի 2-ի դրությամբ սպանվել է 6114 և վիրավորվել է 9132 խաղաղ բնակիչ:
Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)
Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)
Five new Steam games you probably missed (May 20, 2024)
Always keep backups: an 'unprecedented' Google Cloud debacle saw a $135 billion pension fund's entire account deleted and services knocked out for nearly two weeks
Литературный монолог
«По праву памяти»,
к 105-й годовщине со дня рождения А.С. Крупнякова,
советского и российского писателя.
Премию Фета получил поэт из Югры
Театр и Культура, Россия и Дети: 15 мая театр кукол Ульгэр представил спектакль «Мүнгэн мүшэдүүд» в стенах Художественного музея для первых классов гимназии №29 Улан-Удэ
Выставка славянских истоков «В бессмертье уходит всеведенье литер простых»