«Փյունիկը» ուժեղ ակումբ է, վաղը սպասում ենք լուրջ խաղի ու լուրջ պայքարի. Եղիշե Մելիքյան
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Բրատիսլավայում կմրցի «Սլովանի» հետ:
Արդեն կայացել է Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու Նիկիտա Բարանովի նախաղային մամուլի ասուլիսը:
«Մենք անելու ենք մեր մաքսիմումը ու փորձելու ենք հասնել ցանկալի արդյունքի: Մեզ համար լավ շանս է դուրս գալու փլեյ-օֆֆ: Սա լավ ենք հասկանում: «Փյունիկը» ուժեղ ակումբ է, վաղը սպասում ենք լուրջ խաղի ու լուրջ պայքարի։ Կարծում եմ՝ հաջողությունը կուղեկցի մեզ ու մեր երկրին»,-նշել է Մելիքյանը:
«Փյունիկի» գլխավոր մարզիչը խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի մասին։ Հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի մասնակցի այս խաղին։
«Ինչ վերաբերվում է Տիգրանին՝ մենք նույնպես ցավում ենք նրա վնասվածքի համար, քանի որ նա կարևոր խաղացող է մեր հավաքականի համար։ Ինչ վերաբերվում է նրա մասնակցությանը՝ կարող եմ ասել, որ անցած խաղին հաղթել ենք նրա մասնակցությամբ, այս անգամ կարող ենք հաղթել առանց նրա խաղալու:
Մենք մի քանի տարբերակով պատրաստ ենք վաղվա խաղին, բայց, կարծում եմ, որ մեզ համար շատ դժվար խաղ կլինի: Իհարկե, մենք տանը չենք խաղում և չենք ունենա մեր երկրպագուների աջակցությունը մարզադաշտից, բայց այստեղ ենք ու գիտենք, որ մեր ժողովուրդը մեզ հավատում է: Ես վստահ եմ, որ մեր մոտիվացիան մեր ազգն է ու դա կտեսնենք վաղը»,-ասել է մարզիչը:
Եվ վերջում Եղիշե Մելիքյանը հայերենով դիմեց հայ ժողովրդին. «Ցավներդ տանեմ, վաղը իրար հետ ենք»։