Добавить новость
ru24.net
World News in Armenian
Февраль
2023

Իսլանդիայի օդանավում եմ թողել Չարենցի «Երկիր Նաիրի»–ն, շատ ծանր տարա, զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ․ Աննա Հակոբյան

0

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը պատմել է, թե ինչպես է Ռեյկյավիկում կորցրել Չարենցի

«Երկիր Նաիրի»–ն և ցավ ու ամոթ զգացել դրա համար։ Աննա Հակոբյանը գրել է․ «Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը սկսեցի վերընթերցել նոյեմբերի սկզբին: Համալսարանական տարիներից հետո առաջին անգամ էի այս գիրքը վերցնում ձեռքս: Ու քանի որ մեկնում էի Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկ, (Ռեյկյավիկ–խմբ.) գիրքը վերցրի ինձ հետ. կարդում էի ինքնաթիռի մեջ, Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Ռեյկավիկի (Ռեյկյավիկ–խմբ.) հյուրանոցի իմ սենյակում: Վերադարձի ժամանակ, սակայն, գիրքս մոռացա Ռեյկավիկ (Ռեյկյավիկ–խմբ.)-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի մեջ:
Օդանավակայանում արդեն հասկացա, որ գիրքը մոռացել եմ դիմացի նստարանի ցանցավոր գրպանիկում: Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ: Մեր դեսպանին խնդրեցի դիմել օդանավակայանի աշխատակիցներին, փորձել հետ ստանալ գիրքս, բայց օդանավակայանում կորած իրերի «ճակատագիրն» այդքան հեշտ չի պարզվում, այն էլ Գերմանիայի նման երկրում, որտեղ ամեն ինչ իր կարգն ունի. պետք է ձեւաթուղթ լրացնել, դա մուտք արվի համապատասխան մարմին եւ այլն, եւ այլն: Ուզում էի խնդրել ինձ թույլ տալ հետ գնալ, մտնել նույն ինքնաթիռ, ցանցավոր գրպանից գիրքս վերցնել, բայց հասկանում էի, որ մարդիկ ուղղակի կծիծաղեին վրաս, եթե նման բան բարձրաձայն ասեի: Իսկ ես տանջվում էի. զգացողությունը, որ «Երկիր Նաիրիիս», որին կրծքիս սեղմած հասել էի աշխարհի ծայրը, լքել եմ, օտարների մեջ եմ մոռացել, չէր նահանջում:
Այդ ժամանակ դեռ ընդամենը 30-35 էջ էի հասցրել կարդալ: Երեւան հասնելուն պես գրախանութից մեկ այլ օրինակ գնեցի, որն այս անգամ ինձ հետ ճամփորդում էր Երեւանի Պռոշյան փողոցից Հանրապետության հրապարակ եւ հակառակ ուղղությամբ:
Չարենցի «Երկիր Նաիրիի» կարդացածս էջերի ավելացմանը զուգահեռ փոխվում էր Իսլանդական ավիաընկերության օդանավում գիրքս մոռանալու պատճառով ինձ պատած ծանր զգացողությունը: Ամեն էջի հետ այն ավելի ու ավելի էր ծանրանում: Ի վերջո, վերածվեց սուր ամոթի զգացումի։ Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարեւորը մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ։ Ահա այն զգացողությունների խառնաշփոթը, որ ինձ պատեց գրքի ավարտին։ Դա մոտավորապես նման էր մի վիճակի, երբ մարդ հասուն տարիքում ծնողներից մի այնպիսի անցանկալի գաղտնիք է լսում իր մասին, որից հոգին տակնուվրա է լինում։ Ստիպված է նորովի ճանաչել եւ, որ ամենադժվարն է՝ ընդունել ինքն իրեն։ Իհարկե առաջին, ամենամեծ կռիվը ծնողների, տատերի ու պապերի հետ է, որոնք իրեն տարիներ շարունակ ստել են, կամ վախվորած անարկներ արել, բայց ճշմարտությունը ուղիղ չեն ասել եւ չեն սովորեցրել ապրել դրա հետ, առերեսվել դրան եւ լուծել այն։
Ես մտքումս ասում էի՝ Աստված իմ, գոնե նախորդ ճամփորդության երկրում մոռացած լինեի «Երկիր Նաիրիս», ցանկացած տեղ, բայց ոչ Ռեյկավիկ (Ռեյկյավիկ–խմբ.)-Ֆրանկֆուրտ օդանավում: Ոչ իսլանդացիների հողում, թեկուզ՝ նրանց օդում:
2022 թվականի մարդահամարի տվյալներով իսլանդիայի բնակչությունը կազմում է 376 հազար 248 քաղաքացի։ 1960 թվականին Իսլանդիայում ապրել է ընդամենը 179 հազար մարդ։ Այսօրվա բնակչության 11 տոկոսից ավելին ներգաղթյալներ են։ Իսլանդիայի դելիմիտացված եւ դեմարկացված տարածքը կազմում է 102,775 կմ² ( 2,7% ջրային):
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն Իսլանդիայիում 83 հազար 750 դոլար է (որպեսզի լավ պատկերացնենք, թե սա ինչ կենսամակարդակ է ապահովում, հիշենք, որ Հայաստանում այն 4 հազար 595 դոլար է): ՀՆԱ-ով այս երկիրն առաջ է Շվեդիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Արաբական Էմիրություններից, Քուվեյթից:
Իսլանդիայի պատմությունը սկսվում է 874 թվականից, երբ նորվեգացի ծովահեն Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատել կղզում՝ հիմնադրելով առաջին խոշոր բնակավայրը՝ Ռեյկյավիկը, որն էլ մինչ օրս այս երկրի մայրաքաղաքն է:
Իսլանդացիները շրջապատված չեն եղել իրենց բարին կամեցող հարեւաններով: Նրանց հողի վրա աչք են ունեցել շոտլանդացիները, նորվեգացիները, դանիացիները, իռլանդացիները:
1262 թվականին Իսլանդիան Ֆինլանդիայի կազմում էր, 1537 թվականին՝ Դանիայի: 1918 թվականին Իսլանդիան դեռ ինքնիշխան պետություն էր Դանիայի կազմում: 1944 թվականի հանրաքվեով իսլանդիացիներն իրենց երկիրը հռչակեցին անկախ հանրապետություն, եւ երկու տարվա ընթացքում իրենց հողից հեռացրեցին ամերիկյան խաղաղապահ զորքերը, որոնք իսլանդացիներին պաշտպանելու համար տեղակայվել էին 20 տարի առաջ: Այս տարիներին Իսլանդիան աղքատ, շատ աղքատ պետություն էր:
20-րդ դարի ամենախոշոր պատերազմների շարքում պատմաբանները նշում են Իսլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջև տեղի ունեցած 3 չճանաչված պատերազմները՝ 1958-76 թթ. ծովամարտերը: 170 հազար բնակչություն ունեցող Իսլանդիան պատերազմել է 50 միլիոնանոց երկրի դեմ՝ թույլ չտալով իր ջրերում ձկնորսություն անել: Ամեն պատերազմի հետ ավելի են մեծացրել այն տարածքը, որտեղից թույլ չեն տվել անգլացիներին ձկնորսություն անել, մեծ մարդկային կորուստներ են ունեցել: 1976 թվականին խզել են հարաբերությունները Անգլիայի հետ, ի վերջո ԱՄՆ ճնշման տակ Անգլիան զիջել է, Իսլանդիայի հարաբերություններն այս երկրի հետ կարգավորվել են:
Իսլանդացիներին չես զարմացնի նաեւ ցավով ու տառապանքով: Աստված նրանց քաղցր աչքով չի նայել ո՛չ 19-րդ դարում, ո՛չ 18, ոչ 17 եւ ո՛չ էլ՝ 16-րդ դարերում:
1550 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան III-ը գլխատել է կաթոլիկ իսլանդացիների հոգեւոր առաջնորդին եւ նրա երկու որդիներին եւ ժողովրդին պարտադրել է ընդունել լյութերականություն:
1627 թվականի ամռանը ծովահենները մի քանի արշավանքներ են կատարել երկրի վրա, որի ընթացքում հարյուրավոր բնակիչներ որպես ստրուկներ տարվել են Հյուսիսային Աֆրիկա:
1707-1708 թվականներին ջրծաղիկի համաճարակը սպանել է Իսլանդիայի ամբողջ բնակչության մեկ քառորդից մեկ երրորդը։
1783 թվականին ժայթքել է Լակի հրաբուխը, ինչին հաջորդած տարիներին, որ իսլանդացիների հիշողության մեջ մնացել են «Մառախլապատ դժվարություններ» անունով, երկրի անասունների կեսից ավելին սատկել է, իսկ այն ժամանակվա բնակչության մոտ մեկ քառորդը մահացել է սովից:
Եւ այնուամենայնիվ՝
Իսլանդան ՄԱԿ-ի՝ 2022 թվականի զեկույցի համաձայն այսօր աշխարհի ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում է, զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Ֆինլանդիայից ու Դանիայից հետո:
Իսլանդիայում հանցագործություն գրեթե չկա: Զինված ուժեր չկան: Ոստիանների մոտ հրազեն չկա:
Կանանց միջին տարիքը 81.3 է, իսկ տղամարդկանցը` 76.4:
Իսլանդիան գիտական գրականության վաճառքի համաշխարհային առաջատարն է:
Դե իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աստղաբաշխական թիվը ներկայացրեցի։
Այսպիսով, 874 թվականից առաջ Իսլանդիա անունով պետություն եւ իսլանդացի անունով ազգություն չի էլ եղել երկրի երեսին: «Ձևավորվելուց հետո» իսլանդացիներն ունեցել են իրենց ձախորդ ու սեւ օրերը, իրենց ցավերն ու դարդերը՝ սով, ստրկություն, պատերազմ, տասնյակ միլիոններով գերազանցող բնակչությամբ թշնամի հարեւաններ, օկուպացիաներ, բնական աղետներ, «Ցուրտումութ տարիներ» կամ «Մառախլապատ դժվարություններ», բայց Իսլանդիայի 170 հազար բնակչությանը հաջողվել է պահել-պահպանել իր 102,775 կմ² տարածքով երկիրը, նրանք չե’ն վախեցել պատերազմել իրենց թվաքանակը տասնյակ միլիոններով գերազանցող երկրների հետ, չե’ն վախեցել հաշտվել այդ երկրների հետ։ Չե’ն վախեցել դարավոր թշնամուց, չե’ն վախեցել, որ փոքրաթիվ ժողովուրդ լինելու պատճառով սեփական երկրում կկորցնեն իրենց ազգային ինքնությունը եւ կձուլվեն հարևան ավելի մեծ ժողովուրդներին։ Չե’ն վախեցել, որ 50 միլիոնանոց հարեւան/թշնամի երկրի տնտեսությունը կուլ կտա 170 հազար բնակչով իրենց երկիրը։ Եւ ոչ էլ սպիտակ գենոցիդից են վախեցել։
Պատերազմի ժամանակ պատերազմել են, հաշտվելու ժամանակ՝ հաշտվել։
Իսլանդացիները չե’ն ընտրել սեփական թշվառ գոյությունը դարերով քարշ տալու համար հարմար՝ գոլ վիճակ։
Եւ վերջին 60 տարվա ընթացքում Իսլանդիային հաջողվել է կրկնապատկել իր բնակչությունը եւ դառնալ աշխարհի 5 ամենահարուստ եւ ամենաերջանիկ պետություններից մեկը:
Եւ ինչպե՞ս կարող էի ես իմ «Երկիր Նաիրին» թողնել Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի ցանցավոր գրպանիկում: Հիմա արդեն պարզապես երազում եմ, որ որեւէ օտար չբացի այդ գիրքը եւ չհասկանա, թե ինչ է գրված այնտեղ։ Չկարդան առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում կատարվող իրադարձությունները մենք մեր օրերից չենք տեղափոխել անցյալ եւ չենք դարձրել պատմություն, մե’ր պատմությունը, բայց պատմույթո’ւն, որը երբե՜ք երբե՜ք չենք մոռանա, բայց նաեւ երբե’ք այլեւս չենք կրկնի»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Мытищинский форсаж: часть вторая

Tele2 модернизировала сеть на транспортных узлах по всей России

КАК АНТАГОНИСТ МОЖЕТ ИЗМЕНИТЬ МИР ИЛИ ИСТОРИЯ ОДНОГО МОСКОВСКОГО РЭПЕРА.

Пожар в центре Москвы локализован на площади 600 квадратных метров


«Она такая пацанка! Мне нравятся сильные женщины, я подкаблучник», — заявление Киркорова о новых отношениях вызвало волну слухов и предположений

Оливки или маслины: доктор Кутушов раскрыл их преимущества

Помощь в организации Презентации книги для Писателей и Поэтов в Книжных магазинах и других площадках

Менеджер модельных Показов для Платного участия в Дизайнерских Показах.


An iconic Michael Jordan photo will be on Tyler Reddick's car as he races through Chicago

Leeloo Dolls UK: The Epitome of Realism and Diversity

Sky Sports issue grovelling apology to Nottingham Forest after Gary Neville’s ‘Mafia gang’ outburst

Leeloo Dolls: Your Premier Destination for Realistic Sex Dolls


ИИ-функции в устройствах Samsung Galaxy будут бесплатными до 2026 года

Родные просторы... Старая Устьевская ГЭС на реке Вруда

Совладелец «ТЕХНОНИКОЛЬ» Игорь Рыбаков запустил на Дальнем Востоке бизнес-клуб «Эквиум»

КАК АНТАГОНИСТ МОЖЕТ ИЗМЕНИТЬ МИР ИЛИ ИСТОРИЯ ОДНОГО МОСКОВСКОГО РЭПЕРА.


Dead Space x Battlefield 2042 crossover event looks fun, even if it isn't quite what Dead Space fans have been hoping for

Escape From Tarkov studio Battlestate Games has put a bounty on cheaters

The internet is not a free-for-all—we shouldn't let big tech companies wish copyright out of existence

Macrumors: «В iPhone 17 Slim будет 8 ГБ ОЗУ, а стоить он будет больше Pro Max»



СОТРУДНИКИ РОСГВАРДИИ ПО ГОРЯЧИМ СЛЕДАМ ЗАДЕРЖАЛИ ЖИТЕЛЯ САРАТОВСКОЙ ОБЛАСТИ, ПОДОЗРЕВАЕМОГО В КРАЖЕ

Дипломатический факультет Евразийского международного университета проводит дополнительный набор абитуриентов!

Менеджер модельных Показов для Платного участия в Дизайнерских Показах.

Москва на такое не подписывается // Чем завершился сбор автографов в поддержку кандидатов в депутаты Мосгордумы




Tele2 модернизировала сеть на транспортных узлах по всей России

Видео 360.ru: велосипедист сбил восьмилетнюю девочку в парке «Пехорка»

Сергей Собянин: Создаем все условия для медиков

Более 500 самовольно занятых участков земли выявили в Подмосковье с начала года


Росгвардия подвела итоги обеспечения безопасности на международной выставке-форуме «Россия»

Определился соперник клуба «Локомотив-Пенза» по четвертьфиналу

«Матч ТВ»: Сорокин покинет пост гендиректора оргкомитета Игр дружбы

Тело мужчины обнаружили в квартире на юго-западе Москвы


ПКР поздравляет чемпионку Паралимпийских игр по настольному теннису Р. Чебанику с Юбилеем

Энди Маррей заявил о желании стать тренером

Россиянка Шнайдер проиграла американке Наварро на Уимблдоне

Уроженка Москвы выбила с Уимблдона первую ракетку мира


Еще 5 медиков в Мытищах получили сертификаты на жилье

Дипломатический факультет Евразийского международного университета проводит дополнительный набор абитуриентов!

Дочь режиссера Егора Кончаловского показала свои картины

Столичные росгвардейцы продемонстрировали свое мастерство на Поклонной горе


Музыкальные новости

The Beatles — Girl (1965) — почему в СССР она была хитовой?

«Выбрасываю из головы ненужную информацию»: Юрий Лоза не помнит первую любовь

Размещение Пресс – релиза о Песни, Клипе, Книге, Концерте на Новостных сайтах. Рассылка Журналистам.

Дочь Мадонны в рваном платье и Карди Би в костюме цветка: 5 худших образов недели



Москва на такое не подписывается // Чем завершился сбор автографов в поддержку кандидатов в депутаты Мосгордумы

СОТРУДНИКИ РОСГВАРДИИ ПО ГОРЯЧИМ СЛЕДАМ ЗАДЕРЖАЛИ ЖИТЕЛЯ САРАТОВСКОЙ ОБЛАСТИ, ПОДОЗРЕВАЕМОГО В КРАЖЕ

Дипломатический факультет Евразийского международного университета проводит дополнительный набор абитуриентов!

Мытищинский форсаж: часть вторая


В Москве состоялось торжественное открытие нового творческого проекта «Галерея художников»

Tele2 модернизировала сеть на транспортных узлах по всей России

Певец Жуков подал в суд за права на фонограммы песен группы "Руки вверх"

Надежда Бабкина выступит сегодня на юбилейном Дне города в Порхове


Водитель Hyundai столкнулся со столбом на Ленинградском шоссе и погиб

Девушка сломала шлагбаум, чтобы ее парень мог проехать на машине

Водитель врезался в столб и разбился насмерть на севере Москвы

Автомобили OMODA и JAECOO стали доступны на «Мегамаркете»


Путин встретится с премьер-министром Индии Моди 8 и 9 июля

СМИ: Моди обсудит с Путиным в Москве быстрые переводы в отсутствии SWIFT

«Динамичное и позитивное движение»: какие темы обсудят Путин и Моди на переговорах в Москве

The Economic Times: Путин и Моди обсудят быстрый перевод денег между странами





В Ростове стартовал зумба-тур против рака груди

В Москве врачи борются за жизнь младенца, выпавшего из окна 11-го этажа

Сергей Собянин: Создаем все условия для медиков

МНПЗ расширяет инфраструктуру здравоохранения для сотрудников


Зеленский посетит Польшу для обсуждения членства в НАТО


Трое мигрантов задержаны по подозрению в изнасиловании сотрудницы «Матч-ТВ»

В Москве мигранты изнасиловали сотрудницу «Матч ТВ» у телецентра «Останкино»

Мытищинский форсаж: часть вторая

Росгвардейцы обеспечили безопасность на футбольном матче в Москве




Сергей Собянин. Главное за день

Сергей Собянин назвал ключевые меры поддержки семей в Москве

Собянин: Детский Черкизовский парк стал отличным местом для спорта и отдыха

Собянин: город предлагает различные меры поддержки московским семьям


Активная и любознательная: в Московском зоопарке поселилась самка муравьеда

Клумба Забайкальского края завоевала гран-при на фестивале «Будущее в цветах» в Москве

Биолог Мейнцер: из-за жары в Москве могут появиться медузы

Волны жары будут накрывать Россию втрое чаще


В Северодвинске определили победителей IX Спартакиады ОСК

Дипломатический факультет Евразийского международного университета проводит дополнительный набор абитуриентов!

Разведка Южной Кореи (NIS) вогнала НАТО в шок: «Пхеньян передал Москве 4,7 миллиона снарядов»

Более тысячи самостроев демонтировали в Москве с начала года


Мимо прошла... Я о грозе ?

Собянин: Утвержден проект участка метро от «Липовой рощи» до «Ильинской»

Зачем россияне вживляют чипы себе под кожу

Сергей Собянин утвердил проект нового участка Рублево-Архангельской линии метро


В День семьи, любви и верности телевизионная мачта в Оренбурге озарится праздничными огнями

Выставка-настроение «Семья, согретая любовью, всегда надежна и крепка»

Люська ВЦЕПИЛАСЬ во Влада мертвой хваткой и поехала СОБИРАТЬ ШЕЛКОВИЦУ!

В Крыму 12-летняя родственница чиновника на электросамокате сбила коляску с ребенком, но ей ничего не будет


Странное изображение на стене концертного зала в Краснодаре заменят другим муралом

Дептранс Москвы выпустил напоминание для автомобилистов в связи с жарой

Определился соперник клуба «Локомотив-Пенза» по четвертьфиналу

Росгвардия подвела итоги обеспечения безопасности на международной выставке-форуме «Россия»












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Уимблдон

Теннисист Медведев вышел в четвертый круг Уимблдона






Рекордных посетителей выставки на ВДНХ в Москве наградили путевкой в Нижний Новгород

На выставке в Екатеринбурге представили макет поезда для ВСМ

В Иране предложили соединить платёжные системы стран БРИКС

График проведения семинаров с налогоплательщиками на 3 квартал 2024 года ИФНС России № 28 по г. Москве