Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել ապրիլի 19-ի գիշերն իրանական օբյեկտների վրա հարձակմանը, Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
Նա նաև ասել է, որ Իսրայելի անմիջական մասնակցությունը չի հաստատվել։
«Հարձակման օտարերկրյա աղբյուրի մասին ոչ մի հաստատում չկա: Մենք չենք ենթարկվել արտաքին հարձակման, և քննարկումների մասնակիցները հակված են կարծելու, որ դա ավելի շատ ներթափանցում էր, քան հարձակում», - մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքը:
Reuters-ի մեկ այլ զրուցակից պարզաբանել է, որ հարձակումից առաջ ԱՄՆ-ն ծանուցում է ստացել Իսրայելից, իսկ հարձակումն ինքնին պատասխանն է եղել ապրիլի 14-ի գիշերը Իրանի հարձակմանը։
Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել։
«ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շարունակում է կոչ անել բոլորին ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և կրկնում է, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախ լինեն ռազմական հակամարտությունների ժամանակ», - X սոցիալական ցանցում ասվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ:
Ապրիլի 19-ի գիշերը ենթադրաբար Իսրայելն անօդաչուներով հարված է հասցրել Իրանին։ The New York Times-ի փոխանցմամբ՝ թիրախը եղել է իրանական ավիաբազան Սպահան քաղաքի մոտակայքում։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգը գործարկվել է և վնասներ չեն հասցվել։
Находи идеальные места для персонажей-фигурок в «Is This Seat Taken?»
The US Air Force wants to test blowing up Cybertrucks because 'it is likely the type of vehicles used by the enemy may transition to Tesla Cyber trucks'
Modders are trying their hardest to add an NVMe SSD to the Switch 2, which is both impressive and something I'm not going to do
Steam for Chromebooks is getting axed in 2026 instead of exiting its 4-year beta
Анастасия Гридчина: В Симферополе, в стенах гостеприимного Дома дружбы народов, состоялась торжественная презентация военно-патриотических изданий, увидевших свет в 2025 году благодаря усилиям Медиацентра им. И. Гаспринского
Сергей Карякин: 7 августа на поезде из Москвы в Симферополь выехали участники специальной спортивно-образовательной программы «Шахматный лагерь Сергея Карякина», которая стартует в Международном детском центре «Артек»
На консервном заводе в Симферополе изъяли 12 тонн небезопасного сырья