ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է
Ստավրոպոլի երկրամասում կործանված ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը մահացել է. այս մասին հայտնել է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 կործանիչն ընկել է Ստավրոպոլի երկրամասում՝ մարտական առաջադրանքը կատարելուց հետո: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է դաշտում: Oդաչուներն ինքնանետվել են: Նրանք այժմ հոսպիտալացված են:
Քանի որ օդանավն ընկել է ամայի վայրում, ավերածություններ չեն գրանցվել:
Տեսանյութն ու լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: