«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Հայկ Ալումյանն է: – Հասարակությունը վերջին օրերին փոթորկվել է իշխանական Հակոբ Ասլանյանի եւ ՀՀ քաղաքացի, ակտիվիստ Սամվել Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից։ Գիտեք, երեւի՝ «ՔՊ-ական դավաճան, վիժվածք» անվանելու համար քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խուլիգանության եւ քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդման մեղադրանք են առաջադրել, ձերբակալել եւ ՁՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել։ Իսկ դատարանը տնային կալանք