ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
Զատուլինի խոսքով՝ Մանուկյանի նամակն անդրադառնում է իր համար ամենաթանկին՝ ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունների նկատմամբ իր հավատին:
«Այս երկու քրիստոնյա ժողովուրդներն իրենց պատմության ընթացքում շատ են տառապել։ Եվ Քրիստոսի նման նրանք շարունակում են տառապել։ Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք՝ և՛ ուրախության, և՛ տխրության մեջ։ Բայց հիմա և՛ այստեղ, և՛ այստեղ մարդիկ, ակտիվանում են մարդիկ, որոնց համար դա կարևոր չէ։ Այս երկու քրիստոնյա ժողովուրդներն իրենց պատմության ընթացքում շատ են տառապել։ Եվ Քրիստոսի նման նրանք շարունակում են տառապել։ Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք՝ և՛ ուրախության, և՛ տխրության մեջ։ Բայց հիմա և՛ մեզ մոտ, և՛ ձեզ մոտ ակտիվանում են մարդիկ, որոնց համար դա կարևոր չէ։
Դուք նախատում եք Ռուսաստանին այն բանի համար, որ 2020 թվականից ի վեր նրա պահվածքը «չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին»՝ համարելով, որ մեր զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից «վերջակետ է» դնում», - գրել է պատգամավորը՝ շեշտելով, որ ինքն ու ՌԴ-ում իր համախոհներն ամենաքիչը կցանկանային Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նման ավարտ:
«Բայց սկզբում հայերի, ապա՝ ռուսների գաղթը Ղարաբաղից՝ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թվականից և հատկապես 2022-2023 թվականներից հետո, կանխորոշված էր։ Սա է դառը ճշմարտությունը։ Իսկ պատճառներն ու առիթները կարճ նամակով չեմ ուզում թվարկել՝ կրկնելով Ձեր նշածները և ավելացնելով իմը: Ո՛չ Գրիբոյեդովը, ո՛չ Բաղրամյանը ճիշտ պահին ճիշտ տեղում չհայտնվեցին», - շարունակել է Զատուլինը:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ցանկանում է փրկել այն, ինչ մնացել է հայ և ռուս ժողովուրդների հարաբերություններում, որպեսզի նրանք չդառնան պետությունների ու կառավարությունների քաղաքականության զոհը։
«Ես չէ, որ պետք է պատմեմ Ձեզ, թե ինչ է տեղի ունենում քաղաքականության մեջ, բայց մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է Հայաստանի և Ռուսաստանի ապագայի երաշխիքը», - եզրափակել է Զատուլինը:
Находи идеальные места для персонажей-фигурок в «Is This Seat Taken?»
Обзор на мобильную версию A Game About Digging A Hole
Раскрой потенциал Мистера Террифика из DC Worlds Collide с этим гайдом
DeepMind CEO makes big brain claims, saying AGI could be here within 'five to 10 years' and cause humanity to experience widespread change that's '10 times bigger than the Industrial Revolution, and maybe 10 times faster'
Чёрный день календаря. 8 августа: Архангельская трагедия. Как ошибка пилота погубила рейс Як-40
Льготные ипотеки на Дальнем Востоке активно получают участники СВО и сотрудники ОПК
Защищённый планшет промышленного класса Saotron RT-W11
Коми, Камчатку, Архангельскую, Иркутскую, Калужскую, Костромскую, Курскую, Свердловскую и Оренбургскую области эксперты отнесли к регионам, где на осенних выборах "протестный потенциал выше среднего", говорится в докладе...
В Калининском районе Краснодарского края фрагменты дронов повредили контактную сеть на железной дороге между станциями Величковка и Ангелинская, сообщил оперштаб региона
Компания «Гранд Сервис Экспресс» информирует об изменениях в курсировании некоторых поездов «Таврия» с осени 2025 года
Аренда квартир в июле 2025 года: за сколько можно снять жильё в Симферополе и Севастополе?
Семь поездов задерживаются на Кубани из-за падения обломков БПЛА между станциями Величковка и Ангелинская, там пропало напряжение контактной сети