Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել
Ֆրանսիայում տղամարդը մտել է Փարիզում Իրանի հյուպատոսության շեմք և սպառնացել պայթյուն անել։ Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
«Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող Իրանի հյուպատոսության շենքում ներկա պահին մարդ կա: Նա պայթուցիկով գոտի է կրում և սպառնում է պայթեցնել այն»,- Europe 1-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:
Փարիզում, անվտանգության նկատառումներից ելնելով, մետրոյի գծերից մեկի աշխատանքն ընդհատվել է, իսկ տարածքը շրջափակվել է։
Ենթադրաբար, տղամարդը թաքնվում է հյուպատոսության սենյակներից մեկում։