«Մենք կանք» նախաձեռնության հայտարարությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հնգամյա ժամկետով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը խորը մտահոգությունների տեղիք է տալիս և հակասություններ առաջացնում տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Նման ճանապարհով խաղաղության ու անվտանգության երաշխավորի դիրքավորումը վերջնականապես ձախողվում է և նոր դուռ բացում ադրբեջանական հանցագործությունների համար: