Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարող տեղեկություններ հրապարակել Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի մասին. կոմիտեն նման հարցերով զբաղվում է գաղտնի կարգով։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ մեկնաբանելով ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլը։