Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը․
«Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց առաջ եղավ Պուտին-Ռաիսի զրույց, դա ենթադրությունների տեղիք է տալիս։ Հիշեցնեմ, որ Արցախի հայաթափումից առաջ՝ սեպտեմբերին կայացել էր Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը։
Ենթադրում եմ, որ Իսրայելը կրկին կհարվածի Սիրիայի ու Իրաքի այն հատվածին, որտեղ ԻՀՊԿ-ն է ներկա։ Հնարավոր է Իրանը հարվածի Ադրբեջանում իսրայելական հետախուզական կենտրոններին։ Դրանք վաղուց Իրանի դեմ գործողություններ են անում։ Օդանավակայաններ են կառուցվել»,- նշել է քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ, խաղաղապահների դուրս գալը չի նշանակում, որ Արցախի ու արցախցիների վերադարձի հարցը փակվում է։ Ճիշտ հակառակը, Ռուսաստանը ձեռքերը լվանում է Ադրբեջանից ու Արցախից, այնտեղ ցանկացած գործողություն կարող է լինել։ Արցախի հարցը նորից կբացվի, ով խնդիր ունենա Ադրբեջանի հետ՝ հարցը բարձրացնելու է, անկախ Հայաստանի կամքից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․