Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը հաղթեց ԵԱ-ի մեկնարկում. Վախթանգ Հարությունյանը լքում է պայքարը
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի անդրանիկ մենամարտում Արթուր Սահակյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ: Սահակյանն առավելության հասավ 4:1 հաշվով և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին:
75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մեկնարկում մրցեց հունգար Սոմա Մեստերի հետ: Հունգար մարզիկն առավելության հասավ 5:0 հաշվով: