Добавить новость
ru24.net
World News in Armenian
Апрель
2024

Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ

0

Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչները պահանջում են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Նրանք շարունակում են փակ պահել Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։

Ակցիայի մասնակից մեր զրուցակիցն ասաց, որ խոստացել են, որ քիչ անց մարզպետը կգա։ Շուտով ակցիայի մասնակիցներին կմիանա նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Տեղեկություն ունենք, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։

Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։ Նրանք նշում են, որ ուզում են հանգիստ ու անվտանգ ապրել իրենց հայրենի գյուղում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կայացած սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպմանը կողմերը համաձայնեցեր են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Калинская

Теннисистка Калинская снялась с матча и покинула Australian Open — 2025






Рэпер ST: «Я русский человек, праздную все, что можно праздновать»

Дети меня не слушаются: певец Ярослав Сумишевский работал учителем музыки

Компанию из Москвы оштрафовали за нарушения при ремонте Нахичеванского театра

В 2024 г. Азербайджан сократил добычу нефти на 3,6%