Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովների Տավուշի հանդիպումները Եվրամիության համար հուսադրող են, X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Իր պաշտոնը լքող դիվանագետը գրում է, որ Բրյուսելը լիովին աջակցում է Երևանի և Բաքվի բանակցություններին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով: Թարգմանությունը` «Սպուտնիկ Արմենիայի»