«Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի 166 հայտից երկրորդ փուլ է անցել 106-ը
«Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում դրամական աջակցություն ստանալու 166 հայտերն ուսումնասիրելու համար ստեղծված աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքների առաջին փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, 106 հայտ համապատասխանել է պահանջներին և անցել երկրորդ փուլ: «Աշխատանքային խումբն առաջիկա աշխատանքների ընթացքում կընտրի 42 շահառու: Աշխատանքային կարգը մշակված է: Գործընթացի թափանցիկությունը և գումարի […]
The post «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի 166 հայտից երկրորդ փուլ է անցել 106-ը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
«Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում դրամական աջակցություն ստանալու 166 հայտերն ուսումնասիրելու համար ստեղծված աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքների առաջին փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, 106 հայտ համապատասխանել է պահանջներին և անցել երկրորդ փուլ:
«Աշխատանքային խումբն առաջիկա աշխատանքների ընթացքում կընտրի 42 շահառու: Աշխատանքային կարգը մշակված է: Գործընթացի թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը շատ կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ֆորմատը՝ կայացած գործարարից սկսնակ գործարարին, պատրաստվում ենք շարունակել և դարձնել տարեկան առնվազն երկու անգամ»,- ընդգծել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:
Ըստ աղբյուրի՝ աշխատանքային խումբը հայտերը ֆիլտրելու առաջին փուլում ուշադրություն է դարձրել երկու կարևոր պայմանի վրա. աջակցություն ստանալու համար դիմած սկսնակ գործարարները պետք է լինեն իրավաբանական անձ և գործունեություն ծավալեն մարզում:
«Մենք հաճախ ենք խոսում կանանց հավասար հնարավորությունների մասին, բայց եթե մենք իրոք ուզում ենք, որ այդ հնարավորությունները հավասար լինեն, ապա պետք է իմանանք, որ պարզապես հնարավորություն տալը շատ ինքնանպատակ է, եթե դրանից հետո ամեն օր հետևողականորեն չես աշխատում այդ հնարավորությունների կատարելագործման ուղղությամբ: Այս ծրագիրը, ըստ էության, ուղիղ կապ է ավելի հաջողակ կին գործարարների և իրենց բիզնեսը նոր սկսող ու մարզերում բնակվող գործարար կանանց միջև, որը, ինչպես ուշադրություն է հրավիրում կին գործարարության զարգացման վրա, այդպես էլ ուղիղ կապ է ստեղծում այդ երկու խումբ կանանց միջև, և ավելի հաջողակներն ուղիղ օժանդակություն են ցուցաբերում մանր բիզնեսով զբաղվող մարզաբնակ կանանց»,- նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ, աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Թևոսյանը:
Նշվում է, որ առաջիկայում երկրորդ փուլ անցած մասնակիցներին կուղարկվի հայտերի լրացման պրոֆեսիոնալ ձևաթուղթ՝ մշակված աշխատանքային խմբի կողմից, և կտրվի որոշակի ժամկետ այն լրացնելու համար, որից հետո կուսումնասիրվի դիմողների բիզնես գործունեությունը և շուկայում դրա մրցունակությունը: Լրացված ձևաթղթերի գնահատման արդյունքներով էլ կորոշվի՝ ում կտրվի ֆինանսական աջակցություն:
«Արդեն ստացված հայտերի գնահատման արդյունքում կորոշվեն 42 հաղթողները: Այնուհետև նրանց հետ կկնքվի նվիրաբերության պայմանագիր, կտրամադրենք 1 մլն դրամ ֆինանսական աջակցություն և որոշակի ժամանակ կսպասենք, որ շահառուներն իրականացնեն իրենց ծրագիրը: Ապա կստեղծվի մոնիթորնգային խումբ և բոլոր 42 դրամաշնորհ ստացած անձանց մենք կայցելենք, կծանոթանանք կատարված աշխատանքներին»,- մանրամասնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը:
The post «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի 166 հայտից երկրորդ փուլ է անցել 106-ը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.