Փարիզի քաղաքապետարանը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, որը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BFMTV-ն: Քաղաքային խորհուրդն այդ կերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին, որի երգերում առանձնահատուկ տեղ է գրավել Փարիզը։ Արտիստի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ […]
Փարիզի քաղաքապետարանը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, որը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BFMTV-ն:
Քաղաքային խորհուրդն այդ կերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին, որի երգերում առանձնահատուկ տեղ է գրավել Փարիզը։
Արտիստի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։
Ազնավուրի անունով հրապարակն անվանակոչելու որոշումը Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել էր 2023 թվականի դեկտեմբերին։ 2021 թվականին նրա կիսանդրին բացվել է Փարիզի Օդեոն թաղամասում, որտեղ Ազնավուրն անցկացրել է իր մանկությունը։
Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: Ազնավուրը ոչ միայն փայլուն արտիստ էր, այլև բանաստեղծ, կոմպոզիտոր, որ ծնվել էր Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում:
Ազնավուրն ավելի քան հազար երգի համահեղինակ է։ Նրա ձայնագրություններն ամբողջ աշխարհում վաճառվել են 180 միլիոն օրինակով: Ազնավուրը խաղացել է ավելի քան 60 ֆիլմում:
СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
Директор Росгвардии генерал армии Виктор Золотов принял участие в посвященных 100-летию дивизии имени Ф.Э. Дзержинского торжественных мероприятиях
ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.
Галина Ржаксенская впервые стала участником ПМЭФ в Санкт-Петербурге
В России запустили бесплатного цифрового ЗОЖ-помощника