Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ․ Արթուր Հովհաննիսյան
Ով ասաց, որ նոր է դիտարկվում, դա վաղուց է դիտարկվում, վաղուց քննարկում ենք առհասարակ ՀՀ-ում բոլոր ստվերային ֆինանսական միջոցները ստվերից դուրս բերելուհարցը։
Այս մասին ԱԺ բրիֆինգների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ Եկեղեցուն հարկային արտոնություններից վերանայելու հարցը ինչու հիմա ծագեց, ինչո՞ւ վաղուց չէր դիտարկվում։
«Այո, Հայ Առաքելական Եկեղեցին, բնականաբար, ունի առանձնահատուկ կարգավիճակ մեր Հարապետությունում, բայց հաշվի առնելով ՀՀ ժողովրդավարական, հարկային փոփոխությունները, պետական ինստիտուտների կայացումը, պետության մասին մեր քաղաքաքացիների ընկալումները, ֆինանսական միջոցները, որոնք շրջանառվում են ՀՀ-ում, պետք է դուրս գան ստվերից։
Այո, եկեղեցին ունի առանձնահատկություններ, ունի հարկային արտոնություններ, մի շարք տարածքներ՝ տարբեր նշանակությունների, մի շարք չօգտագործվող տարածքներ, որոնք պետության ընկալման տեսանկյունից կարող են օգտակար լինել պետության համար, օգտագործվեն պետության տարբեր կարիքների համար»,- նշեց նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ այս իմաստով եկեղեցու հետ պետությունը պետք է համագործակցի և եկեղեցին, առաջին հերթին, պետության հետ համագործակցի, որ ստվերից դուրս գան պետության միջոցները։
«Վերջիվերջո քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է և մեր ընկալմամբ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի և ուրեմն չստեղծվի մի իրավիճակ, որտեղ կարող են կոռուպցիոն դրսևորումներ առաջանալ»,- նշեց նա։