Կազմվել է նախաձեռնող խումբ, որը ձեռնամուխ է լինելու «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմավորմանը
Մայիսի 10-12 Ծաղկաձորում անցկացվեց առաջին «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումը, որը մի տանիքի տակ էր համախմբել Հայաստանի և Արցախի մի քանի հարյուր երիտասարդների:
Ֆորումը բացառիկ միջավայր էր՝ համերաշխության, հետաքրքիր հանդիպումների, դասախոսությունների, մարդկային շփումների, գործնական խնդիրների քննարկման, ինտելետկուալ և մարզական խաղերի անցկացման համար։
Անցնող օրերի ընթացքում բոլորին հուզում էին նույն հարցերը՝ ինչպե՞ս շարունակել այս բացառիկ նախաձեռնությունը, ինչպե՞ս պահել ձևավորված մարդկային կապերը, ինչպե՞ս պահել այն բացառիկ համերաշխության մթնոլորտը, զարգացնել ձեռքբերածը և ձևավորել նոր բարի ավանդույթներ։
Կան բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ ու գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել միայն համակարգված աշխատանքի դեպքում։
Կազմվել է նախաձեռնող խումբ, որը բոլոր առաջարկների հիման վրա ձեռնամուխ է լինելու «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմավորմանը։
Այս միության գործեունեությունն առաջին հերթին ուղղված է լինելու կրթական, մշակութային առողջ միջավայրի ձևավորմանը։ Այն լինելու է մարդկային շփումների, կապերի մի ուրույն հարթակ։ Նպատակային ծրագրերն ուղղված են լինելու անհատի զարգացմանը, կրթության և զարգացման հնարավորությունների ընձեռնմանը։
Սա լինելու է իսկապես համերաշխության, ընկերության, մարդկային առողջ միջավայրի, գործնական կապերի ձևավորման, նոր գիտելիքների և հմտությունների ձեռբերման և հաջողությունների միջավայր։
Նախաձեռնող խումբ
1. Լիաննա Մանուկյան
2. Վահե Գալոյան
3. Հռիփսիմե Խուրշուդյան
4. Արա Սարգսյան
5.Պողոս Ստամբուլյան
6.Վահե Մարգարյան
7. Նազիկ Ավդալյան
8.Անի Աբրահամյան
9. Արման Դավթյան
10. Գայանե Հարությունյան
11. Արգիշտի Մովսիսյան
12. Աննա Վահանյան
13. Հակոբ Հակոբյան
14. Քրիստինե Պետրոսյան
15. Հովհաննես Ղանդիլյան