«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․
«Շարժման ընթացքը. որտեղ ենք, և ինչից է պետք խուսափել
Որտեղ ենք.
Իշխանությունը գնում է մարման. սա հուշում է հավաքական փորձառությունը և շարժման ընթացքը։
Ամենադժվար փուլը հաջողել է. ստեղծվել է զգալի կայուն կորիզ։ Հայաստանում ձևավորվել է նոր խոշոր ընտրազանգված, որի պահանջը խորքային փոփոխությունն է։
Շարժումը մի քանի ճշգրիտ ձևակերպումների շնորհիվ արտաքին աշխարհի համար սկսել է ընկալվել որպես Հայաստանի ներքին գործ, որը սպառնալիք չէ տարածաշրջանի համար։
Շարժումը թակել է ամենամեծ ընտրազանգվածի՝ մշտական դիտորդների, տատանվողների դուռը։ Եվ այդ դռները սկսում են բացվել։
Այսպիսով՝ ունենք դրական ալիքի վրա ընթացող շարժում, որն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ։ Եվ եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է։
Ինչ է անում իշխանությունը. փորձում է պահել իր իշխանությունը։ Ինչպե՞ս.
Հակաքարոզչություն(Արվում է առավելագույնը, արդյունքը խիստ սահմանափակ է)
Բիրտ ուժ, ռեպրեսիաներ (արվում է և արվելու է, բայց սա ունի իր հակաթույնը, որի մասին՝ հաջորդ անգամ)։
Սպասում է Շարժման սեփական սխալներին (ամենավտանգավորը սա է, եթե չլինեն այդ սխալները կամ հասցվեն հնարավոր մինիմումին, իշխանության դիմադրելու ռեսուրսները մաշվելու-վերջանալու են)։
Շարժման պարտությունն ամբողջ հասարակության պարտությունն է, հետևաբար այն պետք է հաղթի
Թրենդը պետք է մնա նույնը. դրական ալիքն ունի աճելու զգալի պոտենցիալ։ Պետք է գնալ հենց այդ ուղղությամբ։
Շարժումը չպետք է վերածվի ընդդիմության։ Համաժողովրդական շարժումն իր հանդարտությամբ, համառությամբ, հաշտության հաստատակամությամբ, իր բովանդակությամբ, կադրերով, ծրագրերով, ապագայի տեսլականով, պատրաստվածությամբ, հանրային ահռելի ճնշման ալիքով պետք է վերածվի իշխանության։ Սա հանրային առողջացման պրոցես է, ոչ թե քաղաքական պայքար։ Այստեղ «եթե» չկա, շարժման պարտությունը հերթական ընդդիմության պարտությունը չէ, այն ամբողջ հասարակության ու մեր հեռանկարի պարտությունն է։
Պետք է ընդունենք նաև, որ հասարակության մեջ կան կարևոր հարցեր, որոնց շարժումը դեռ չի անդրադարձել (սոցիալական թեմաներ, սոցիալական արդարության հարցեր, համակեցության խնդիրներ և այլն, որոնք կան հանրային հավաքական մտքում և սրանք պատասխանների են սպասում)։ Դրանք այն հարցերն են, որոնք կարող են շարժման շուրջ մարդկային և հանրային համախմբման նոր ռեսուրս ստեղծել։ Իսկ սա արդեն ֆիզիկա է, ոչ թե քաղաքագիտություն։ Նման ճնշմանը ոչ մի իշխանություն չի դիմանա»։
Իշխանության ամենագործուն լծակը բերետավորն է։ Շարժումը պետք է ամեն կերպ զրկի իշխանությանն այդ գործիքը կիրառելու հնարավորությունից։ Նախորդ շաբաթներին Սրբազանն ունենում էր բազմաթիվ կարևոր հանդիպումներ սոցիալական և մասնագիտական շրջանակների հետ, խոսում էր կարևորագույն թեմաներից և տալիս էր կարևոր ուղերձներ՝ հասարակությանը և արտաքին աշխարհին։ Նիկոլ, ըստ էության, Երևանում և երկրում չկար, դա էր ընթացքը, և դա էր շարժման թափ հավաքելու պատճառը։ ՄԵԿ հոգին զրկված էր իր սիրած գործիքը՝ բերետավորին օգտագործելու հնարավորությունից։ Իշխանական հակաթեզերը արհեստական էին ու չաշխատեցին։ ՄԵԿ հոգին դա ֆիքսեց։ Իշխանությունը մոտ տասը օր չգիտեր՝ ինչ աներ։ Այս պայմաններում իշխանությունը երազում է, որ դու ստեղծես հնարավորություն, թույլ տաս, որ նա կիրառի իր միակ զենքը՝ բերետավորին։ Շարժման խնդիրն է՝ այս պահին սա թույլ չտալ։
A college student put on a free, stage adaptation of Silent Hill 2 'to make a truly frightening theatrical experience' all without an appearance by Pyramid Head
Metal Slug Tactics review
Meta-funded regulator for AI disinformation on Meta's platform comes under fire: 'You are not any sort of check and balance, you are merely a bit of PR spin'
Grab a friend to try these Deadlock duo lane picks and take a bite out of the cursed apple
Школа юных инспекторов ГИБДД в ТРЦ «Нора»: учим правила дорожного движения!
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области напоминает:
Гражданам Москвы и Московской области, получившим тяжелые производственные травмы, выданы автомобили марки «Лада Гранта»
«До потолка прыгала!»: слушатель «Авторадио» выиграл автомобиль для любимой
Иномарка наехала на шедшую про тротуару женщину в центре Москвы
Бахрушинский музей открыл посвященную Станиславскому выставку в Софии
Более 6 тысяч человек стали участниками Международного симпозиума "Создавая будущее"
ДЕЛО КАМАЛЫ ХАРРИС МОГЛИ ПЕРЕСЕЧЬ С ДЕЛОМ КАМИЛЫ ВАЛИЕВОЙ. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?! Дональд Трамп, Владимир Путин, выборы в Америке.
Расписание трансляций и комментаторы 15-го тура РПЛ 2024/2025