Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներից (Մասուդ Փեզեշքիան, Սայիդ Ջալիլի) Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով առավել ընկալելի է Ջալալին. այս մասին թելեգրամյան ալիքում գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է նշել, որ երկրորդ փուլը շատ կանախատեսելի էր։ Այն կկայանա հուլիսի 5-ին, իսկ դրան կմասնակցեն բարեփոխական թևից Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ջալիլին։
Հայաստանի շահերից գործընթացը դիտարկելիս պետք է նշել անշուշտ, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը չի կարող նկատի չունենալ Իրանի և ոչ մի նախագահ։ Միևնույն ժամանակ, սակայն, Մասուդ Փեզեշքիանի մերձավոր կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները։
Ըստ այդմ, Սայիդ Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական և հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով», - գրել է իրանագետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին, քանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին:
Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար, բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից, պահպանողական թևի թեկնածու, Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 9,4 մլն:
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին:
Дирекция по качеству АО "Желдорреммаш" посетила локомотивостроительные заводы ТМХ
«Зрителей будет ждать неслабый аттракцион»: стартовали съемки продолжения сериала «Бедные смеются, богатые плачут»
Зарема о Виллиане Жозе в «Спартаке»: «Бразилец в Москве обязательно найдет, чем заняться поинтереснее футбола. Сравнения с Мозесом неактуальны, Амарал берет игрока на закате карьеры»
До 15 лет лишения свободы: По делу о терроризме задержали тренера молодёжной сборной России по борьбе
До 15 лет лишения свободы: По делу о терроризме задержали тренера молодёжной сборной России по борьбе
Пополнение в линейке товаров для творчества с персонажами «Турбозавров» - новые раскраски от ИД «Лев»
Зарема о Виллиане Жозе в «Спартаке»: «Бразилец в Москве обязательно найдет, чем заняться поинтереснее футбола. Сравнения с Мозесом неактуальны, Амарал берет игрока на закате карьеры»
«Зрителей будет ждать неслабый аттракцион»: стартовали съемки продолжения сериала «Бедные смеются, богатые плачут»
Зарема о Виллиане Жозе в «Спартаке»: «Бразилец в Москве обязательно найдет, чем заняться поинтереснее футбола. Сравнения с Мозесом неактуальны, Амарал берет игрока на закате карьеры»
До 15 лет лишения свободы: По делу о терроризме задержали тренера молодёжной сборной России по борьбе
"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок