Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2024

Թրամփը կարծում է, որ Բայդենը հեռանում է նախագահական մրցապայքարից

0

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն է, կարծում է, որ հունիսի 27-ին տեղի ունեցած անհաջող հեռուստաբանավեճից հետո պետության գործող ղեկավար Ջո Բայդենը հանելու է իր թեկնածությունը, որից հետո փոխնախագահ Կամալա Հարիսը կդառնա դեմոկրատների թեկնածուն։

«Նա (Բայդենը) պարզապես դուրս է մնացել մրցապայքարից, դուք տեսնում եք, որ նա դուրս է մղվում մրցապայքարից, ինչը նշանակում է, որ այժմ թեկնածուն Քամալան է (ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը-Խմբ.)», - մեջբերում է Daily Beast-ը քաղաքական գործչին։ 

Թրամփը հավելել է, որ իր համար ավելի հեշտ կլինի մրցել Հարիսի հետ, որին համարում է «ողորմելի»։ 

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։ Նրանց թեկնածությունները կհաստատվեն ամռանը կայանալիք կուսակցության համագումարներում։

Նշենք, որ հեռուստաբանավեճում Բայդենի անհաջող ելույթից հետո ակտիվացել են մրցապայքարից նրա դուրս գալու մասին քննարկումները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Медведев проиграл Беллуччи во втором круге турнира в Роттердаме






Ввод премиального и элитного жилья 2025

Куда поехать на чистое море в 2025 году? Азовское море и курорт Кучугуры ждёт вас

Весной ждите морозы посильнее зимних: синоптики дали прогноз на март и апрель

В Азербайджане ожидают от России мер в связи с закрытием Русского дома