Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2024

Զինվորի մայրը դիմել է ՄԻՊ-ին՝ խնդրելով աջակցել որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտության հարցում

0

Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցություն որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտություն իրականացնելու և բժշկական օգնություն տրամադրելու հարցում։

Ըստ քաղաքացու՝ որդին զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։

Նա տեղեկացրել է, որ վերջինս ունի ողնաշարի հետ կապված առողջական խնդիր, և ծառայության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով նրա առողջական վիճակը վատթարացել է։ 

Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում խնդիրը քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։

Արդյունքում՝ քաղաքացին տեղեկացրել է, որ Պաշտպանի միջամտությամբ որդին անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո:

Համանման բազմաթիվ այլ դեպքեր լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Роттердам (ATP). 2-й круг. Медведев встретится с Беллуччи, Хуркач – с Лехечкой






Шохруз Шепелев: «Театр — это место, где ты постоянно учишься»

«Мечтала об этом». Алина Загитова рассказала, где отдыхает

«Смыслы»: коллекция ювелирного бренда LunaLu

Россиянам назвали важное условие для получения пенсии в 110 тысяч рублей — что рассказал эксперт