Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2024

Էրդողանը, հանուն ֆուտբոլի, չեղարկել է այցն օկուպացված Շուշի. A Haber

0

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չեղարկել է մասնակցությունն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության  գագաթնաժողովին, քանի որ մտադիր է անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների միջև հանդիպմանը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։ 

Այս որոշումը, ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, ի թիվս այլնի, ընդունվել է կապված ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալի հետ: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) թուրք ֆուտբոլիստի նկատմամբ հետաքննություն է սկսել՝ խաղի ժամանակ թուրք ազգայնականների՝ «գորշ գայլերի» հայտնի ժեստը ցույց տալու պատճառով:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Էրդողանը կժամանի Գերմանիա՝ «այս միջադեպից հետո Թուրքիայի քաղաքացիների ոգին բարձրացնելու և ցույց տալու, որ նրանց կողքին է»։ 

Էրդողանի ծրագրերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը հուլիսի 6-ին օկուպացված Շուշի քաղաքում մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Калинская в полуфинале WTA в Сингапуре






В Турции прокомментировали съемки адаптации сериала «Почка» с Ханде Эрчел

Дело о гибели детей в Красноярске: СК возобновил расследование спустя 20 лет

Суточный температурный рекорд обновился в Москве пятый день подряд

Более 511,3 тысячи семей Московского региона получили сертификаты на материнский капитал в проактивном формате